Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան

Վերադարձ լուրերի բաժին

01:45 , 09 Օգոստոս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։

«Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմավորել են Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest – 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շոու բիզնեսի ևս մի քանի ներկայացուցիչ հայտարարագրել է եկամուտները

Պարզվել է, որ Անդրեն նաև ԱՄՆ քաղաքացի է, և Հայաստանից դուր համերգների համար հարկերը վճարում է ԱՄՆ-ում:

Մհեր Գրիգորյանը և Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

Ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: