Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն օգնելը իր ուժերին հավատալու հարցում

Վերադարձ լուրերի բաժին

15:07 , 12 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի քաղաքացիները չեն կարող չցուցաբերել տնտեսական ակտիվություն, որովհետև կառավարությունն ու Ազգային ժողովի մեծամասնությունը հռչակում են այդ ուղեգիծը և ստեղծելու են դրա հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:

Անի Սամսոնյանը հիշեցրեց ՀՀ վարչապետի ելույթում հնչած միտքը, թե կառավարության ծրագիրը հարուստ չէ թվային ցուցանիշներով, քանի որ այդ ցուցանիշները կախված են նաև ՀՀ քաղաքացիների ակտիվությունից, ովքեր պետք է դառնան տնտեսական ակտիվիստ: Պատգամավորը հետաքրքրվեց՝ եթե չհաջողվի արձանագրել բարձր տնտեսական ցուցանիշներ, կառավարությունն ասելո՞ւ է, որ դա տեղի չունեցավ, քանի որ ՀՀ քաղաքացիները տնտեսական ակտիվություն չցուցաբերեցին:

ՀՀ վարչապետը պատասխանեց, որ քաղաքացիները չեն կարող տնտեսական ակտիվություն չցուցաբերել, որովհետև դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկությամբ արձանագրվել է քաղաքացիների և կառավարության պարտավորվածությունը, թե ինչ է անելու առաջիկա տարիներին: «Եվ որևէ հիմք չկա ենթադրելու, որ Հայաստանի քաղաքացիները պայմանավորվածության իրենց բաժինը չեն անի: Ես այսօր եկել եմ այստեղ ձևակերպելու, թե մենք ինչպես ենք պայմանավորվածությունների մեր բաժինը իրականացնելու և ինչպես ենք պատկերացնում այդ պայմանավորվածությունների ի կատար ածումը քաղաքացիների կողմից:

Այդ նույն հարցը մեզ տալիս էին քաղաքական հեղափոխության ժամանակ: Մենք այդ նույն պատասխանը տալիս էինք: Մենք ասում էինք՝ ժողովուրդ, երբ դուք ուզենաք ցույց տալ ձեր կամքը, մենք կլինենք երաշխավորը, որ ձեր կամքը ի կատար կածվի: Նույնը վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ակնհայտորեն և հստակ ցույց են տվել տնտեսական հեղափոխություն իրականացնելու իրենց կամքը»,- ընդգծեց վարչապետը:

Նա հավելեց՝ եթե պարզվի, որ չի իրականացվել տնտեսական հեղափոխությունը, ՀՀ քաղաքացիները էլի իրենց կամքը կարտահայտեն և կլինեն դատավոր՝ ինչ է եղել, ինչու է եղել, ինչպես է եղել, ով է դրա մեղավորը: «Հայաստանի կառավարությունը և ես անձամբ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ եմ կրել պատասխանատվությունը Հայաստանում քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգային հետագա զարգացումների համար, դա իմ անձնական պատասխանատվությունն է: Բայց ես իմ անձնական պատասխանատվությունն առաջին հերթին համարում եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն օգնելը, որ նա հավատա իր ուժին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հստակեցրեց, եթե չիրականացվի տնտեսական հեղափոխությունը, դրա համար պատասխանատվությունը կկրի ՀՀ կառավարությունը, որը չի կարողացել քաղաքացիներին քաջալերել տնտեսական ակտիվության:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«2018 թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ»,- ՊԵԿ

2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: «Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային […]

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]