Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում մարդկանց գիտակցության մեջ տնտեսական հեղափոխություն սերմանելը

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրում տնտեսական հեղափոխությունը տեսնում է կապիտալի և սեփականության անվտանգության, հարկային հավասարակշռված քաղաքականության ապահովման, ֆինանսական և ներդրումային միջոցները հասանելի դարձնելու, հարկային արտոնյալ միջավայր ձևավորելու միջոցով անապահով խավերին աշխատանքի քաջալերելու մեջ: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հարկավոր է առաջին հերթին մարդկանց գիտակցության մեջ հարուցել տնտեսական հեղափոխություն, որի առանցքային նպատակն է տնտեսական վարքի փոփոխությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ունեն նաև որոշակի առաջնահերթություններ և գործիքակազմ: «Այդ առաջնահերթությունների տրամաբանությամբ է տեղի ունենում նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունները, որը մենք պետք է առաջարկենք Հայաստանի Ազգային ժողովին: Ինչպես տեղյակ եք, մենք մտադիր ենք Հայաստանի Հանրապետությունում հիմնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և սա մենք դիտում ենք որպես կարևոր առաջնահերթություն Հայաստանում տնտեսական կառուցվածքի և համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ փոփոխություններ իրականացնելու համար: Սրանով մենք ուղերձ ենք հղում, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը հետաքրքրված է այս ոլորտի զարգացմամբ, և մենք նաև պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել միջազգային ներդրողների համար հարկային ոլորտն ավելի գրավիչ դարձնելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից ևս մեկ կարևոր հանգամանք ընդգծեց. «Հայաստանի կառավարությունը ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառի և արդյոք այս ընթացքում որևէ գործիքակազմ կիրառվե՞լ է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրը բարելավելու համար, և ընդհանրապես՝ դա ի՞նչ է նշանակում: Անկեղծ ասած՝ մեր պատկերացմամբ երկրի ներդրումային միջավայրի բարելավում նշանակում է առաջին հերթին երկրի միջազգային իմիջի բարելավում: Որովհետև, եթե որևէ տեղից միջազգային բիզնեսը ստանում է նեգատիվ ազդակներ, այդ թվում՝ քաղաքական միջավայրի վերաբերյալ, դա բնականորեն պիտի ազդի այդ երկրում ներդրումների գրավչության վրա: Եվ այս առումով ես կարող եմ ասել, որ ներկա պահին Հայաստանը գտնվում է բոլորովին այլ վիճակում, որովհետև երկար տարիներ հենց այս ամբիոնում, Հայաստանում հիմնական դիսկուրսը եղել է այն, որ եկեք տանենք գումարներ ծախսենք, որպեսզի BBC-ով, CNN-ով, աշխարհի այլ առաջատար լրատվամիջոցներով Հայաստան անունը հնչի, Հայաստանի մասին պատմեն, պատմեն, որ Հայաստանում միջավայրի դրական փոփոխություններ կլինեն: Եվ, ըստ էության, անցած տարվա ապրիլ-մայիսից այս գործընթացը շարունակվում է, և Հայաստանը՝ որպես երկիր, գնալով ավելի ու ավելի ճանաչելի է դառնում միջազգային հանրության համար, և այս գործընթացը շարունակվում է այսօր, շարունակվելու է վաղը, եթե Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների քաղաքականությունը շարունակվի: Իսկ որ դա կշարունակվի, կարծում եմ՝ որևէ կասկած չկա»,- մանրամասնեց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«2018 թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ»,- ՊԵԿ

2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: «Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային […]

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]