Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

20:38 , 12 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Իրանի Իսլամական Հանրապետության հետ տնտեսական, էներգետիկ և քաղաքական ոլորտներում ակտիվ համագործակցությունը: Այդ մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրասիական տնտեսական միությունն ու Իրանն ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որը հիմա վավերացման ընթացակարգերում է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ մեխանիզմի գործարկումն էական փոփոխություններ կմտցնի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում: Մենք շատ ակտիվ համագործակցում ենք էներգետիկ ոլորտում և մտադիր ենք այդ համագործակցությունը խորացնել»,- ասաց Փաշինյանը:

Փետրվարի 27-ին պլանավորված Իրանի պաշտոնական այցով վարչապետը վերահաստատեց նաև հարևան պետության հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի առկայությունը:

«Մենք համոզված ենք, որ Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ, և այդ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը, և այդ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործի մասնակից»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին այդ մասին հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Հայաստանից արտահանման ծավալները, […]

Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալն աճել է

Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի, իսկ առաջացող տեխնիկական և այլ խնդիրներն անմիջապես լուծում են ստանում հենց Հայաստանի առաջարկությամբ: Արդյունքում ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառութունը նախորդ տարի աճել է 11.3 տոկոսով: Հայաստանից արտահնման ծավալը կազմել է 688 մլն 976 հազար դոլար, որը 2017-ի համեմատ ավելացել է 20.7 տոկսով: «Արմենպրես»-ի […]

ԱԺ-ն շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ

Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել է 53 պատգամավոր: