Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազավորված ըմպելիքների ակցիզային հարկով հարկմանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:17 , 27 Մարտ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըմպելիքների`ըստ շաքարայնության ակցիզային հարկման տարբերակից գազավորված ըմպելիքների հարկման տարբերակին անցնելը համարում է կառավարության` երկխոսությունների համար բաց լինելու արդյունք: Որոշակի փաստարկների առկայության պարագայում ընտրվել է գազավորված ըմպելիքների հարկման տարբերակը:

B4b.am-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազավորված ըմպելիքների հարկման մասին խոսեց ԱԺ ամբիոնից` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին: «Մենք քննարկել ենք և եկել ենք այն եզրակացության, որ այդ հարցում ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են: Մեր գաղափարն այն էր, որ շաքարի որոշակի պարունակություն ունեցող ըմպելիքների դեմ մենք պետք է պայքար տանենք, որովհետև դա ուներ նաև առողջապահական նպատակներ: Հետո պարզվեց, որ այլ նյութ էլ կա, որն օգտագործվում է քաղցրությունն ապահովելու համար: Դա ասպարտամն է: Հետո շատ ճիշտ փաստարկ հնչեց` բա կոնֆետը, պեչենին և այլն: Մենք հիմա մտածում ենք, որ առողջապահական ընդհանուր քաղաքականության շրջանակում ծխելը, շաքարի օգտագործումը խնդիր է, որին պետք է անպայման անդրադառնանք: Բայց այս փուլում մենք որոշեցինք այս տարբերակն ընտրել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց` փոփոխությունը, այս տարբերակն ընտրելը նրա վկայությունն է, որ կառավարությունը երկխոսություն է վարում: «Մենք մի բան չենք անում ու ականջներս փակում, ասում` ասել ենք, ուրեմն պիտի անենք: Շատ կարևոր եմ համարում, որ ցանկացած գաղափարի քննարկման համար բաց լինենք: Պետք է լսել և լինել լսելի»,-նշեց Փաշինյանն ու շեշտեց` այդպես էլ շարունակելու են:

Հարկային օրենսգրքի ներկայացված նախագծով գազավորված ըմպելիքները` բացառությամբ հանքային ջրերի, կհարկվեն ակցիզային հարկով: Մինչ դա, նախագծի նախնական տարբերակում առաջարկվում էր հարկել 100 գրամ ծավալում 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: