Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման համակարգը

Վերադարձ լուրերի բաժին

12:35 , 13 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր է գալիս խորհրդարանական կառավարման մոդելը: b4b.am-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին:

«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախահագ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա: Ես, լինելով հրապարակային գործիչ, կարիք ունեմ լինելու այսպիսի հարթակներում ու տարբեր կարծիքներ լսելու: Այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ այն պարագայում, երբ մենք զարգանում ենք, որպես ժողովրդավարական երկիր»,- ասաց վարչապետը:

«Խորհրդարանի կարևոր դերերից մեկն այն է, որ ինքն իրոք վերահսկողություն իրականացնի, և դրանում ամենաշահագրգիռը պետք է լինի վարչապետը, որպեսզի կառավարության աշխատանքը լինի ավելի արդյունավետ: Այս երկխոսությունն ինձ շատ դուր է գալիս: Դուր է գալիս, որ նախարարները ժամանակ առ ժամանակ պետք է գան և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական խմբակցությունների փակ նիստերին ու շատ կոշտ, անցանկալի հարցերի պատասխանեն»,- նշեց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

B4b.am-ին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ախատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլիի հետ խոսել է առողջ սննդի արտադրման և արտահանման, ողջ աշխարհում իրականացվող սովի հաղթահարման ծրագրերի, պարենային օգնության տրամադրման, դպրոցական սննդի ծրագրերի իրականացման ու այս համատեքստում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման մասին։ Բիսլին նշել […]

Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացել է 20%-ով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը: b4b.am-ի հաղորդմամբ՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 16-ին այդ մասին հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Հայաստանից արտահանման ծավալները, […]

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով»,-Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ արդիականացման ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո: