Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանը վաղը կզանգահարի ՊԵԿ նախագահին՝ բանանի հարցով

Վերադարձ լուրերի բաժին

22:36 , 23 Հունվար 2017

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ԵԼՔ» դաշինքի առաջին համաժողովում իմ ունեցած ելույթի ժամանակ խոսել էր մենաշնորհների մասին և նշել, որ.  «բանանի մենաշնորհը չի կոտրվել նոր կառավարության գործունեության ընթացքում»։ Նա նաև խոստացել էր, որ իշխանության գալու դեպքում իրենց դաշինքն այդ բանանի մենաշնորհը կվերացնի ընդամենը 47 րոպեում։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն այսօր պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ  բանանի մենաշնորհի խնդիր չկա, և որ 2016թ. ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 կազմակերպություն և անհատ:

«Եթե այս վիճակագրությունն ԱԺ պատգամավորի համար համոզիչ չէ, և եթե պարոն Փաշինյանը տիրապետում է մենաշնորհի գոյությունն ապացուցող տվյալների, ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնում՝ համատեղ քննելու դրանք և ներկայացնելու հանրությանը: Կոմիտեն բաց է ցանկացած համագործակցության համար ու շարունակելու է հետևել բանանի և այլ ապրանքների ներկրման գործընթացի բնականոն պայմանների պահպանմանն ու կանխել ի հայտ եկած խոչընդոտները»,- նշվում էր ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը երկար սպասեցնել չտվեց։ Այսօր նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ ի պատասխան ՊԵԿ-ի հաղորդագրության.

«Անկեղծ ասած՝ շատ ուրախացա, և ուզում եմ ՊԵԿ անկեղծությանն ի պատասխան մի բարի լուր էլ ես հայտնել: Հայաստանում շաքարի մենաշնորհի խնդիր չկա, որովհետև պաշտոնական տվյալներով Հայաստան շաքարավազ է ներկրում շուրջ 36 ընկերություն:

Ինչ վերաբերում է բանանի շուկայի հետ կապված համատեղ քննություն իրականացնելու ինձ ուղղված ՊԵԿ առաջարկին, այն համարում եմ իսկապես կառուցողական քայլ և վաղը կզանգահարեմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին՝ համատեղ քննության մեխանիզմները քննարկելու համար»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը

«Անկախ խորհրդատվական խմբի» կազմում ընդգրկված են կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ և միջազգային յոթ փորձագետ:

«Ապրիլի 22-մայիսի 10-ը տասնյակ հազար քաղաքացիների կողմից ավանդների խզում է եղել». Արթուր Ջավադյան

Ֆինանսական միջոցների արտահոսքի մասին տարածված լուրերն Ա.Ջավադյանը միֆ անվանեց

Որքան են փոխանցել բուհերն ու մյուս կառույցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ցանկ)

Միայն անցյալ տարվա ընթացքում ՀԵՀ-ը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 մլն դրամի նվիրատվություն