Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարություն է անում (ԼՐԱՑՎԱԾ)

Վերադարձ լուրերի բաժին

18:12 , 02 Հոկտեմբեր 2018

«Ես կարծում եմ, որ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն նեգատիվ առումով՝ ՀՀԿ-ն և, կարծես թե, ոչ միայն ՀՀԿ-ն, ցույց են տվել հերթական անգամ, որ իրենք ճիշտ չեն գնահատում ՀՀ-ում հաստատված ներքաղաքական իրավիճակը:

Եվ այն ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետևանքների և ես այդ կապակցությամբ պատրաստվում եմ անել շատ կարևոր հայտարարություն»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնապես արձանագրելով, որ Հայաստանում կա հակահեղափոխություն:

Ըստ նրա՝ հակահեղափոխություն են բոլոր նրանք անհատապես, որոնք պաշտպանում են ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն նախատեսող նախագիծը: Նա նշել է, որ իրեն հավաստիացնում են, որ այդ նախագիծը պաշտպանում են 3 ուժերը:

«Ես կարծում եմ, որ վերջին զարգացումներից հետո 2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել է Ն.Փաշինյանը:

Հարցազրույցից քիչ անց վարչապետը ֆեյսբուքի իր էջով հայտարարություն  է անում։

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: