Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

00:28 , 11 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, որը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Երևանում Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծն հայի հիշատակին: Վարչապետն իր աջակցությունն է հայտնել անձամբ Շառլ Ազնավուրի կողմից մշակված նախագծի իրականացմանը և պատասխանատուներին հանձնարարել է սերտ համագործակցել «Ազնավուր» հիմնադրամի հետ այդ ուղղությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը: