Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Վերադարձ լուրերի բաժին

11:24 , 18 Հոկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը՝ ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան գործադիրի աշխատանքները: «Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների և քաղաքական իրավիճակները հասկանալիորեն աշխատանքի և տրամադրությունների վրա որոշակի ազդեցություն են ունենում: Ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, հակառակը, ավելի ինտենսիվ և արդյունավետ պետք է դառնան մեր աշխատանքները, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու: Բայց մյուս կողմից այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման, առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, օգտվելով այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում՝ սա շատ լավ ժամանակաշրջան է առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար: «Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որը քաղաքականացված չէ և չպետք է լինի քաղաքականացված՝ այս ժամանակը կօգտագործվի կառուցողական նպատակներով»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը:

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո: