Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է` ինքը չի փոխվել»,-շվեյցարական RTS ռադիոկայան

Վերադարձ լուրերի բաժին

21:55 , 07 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է շվեյցարական RTS ռադիոկայանը, որի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովում:

«Նիկոլ Փաշինյանը իր նոր` վարչապետի պաշտոնին պատշաճող կոստյումով, մեծ պատվիրակության ուղեկցությամբ, շրջում է Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներով: Մի քանի ամիս առաջ այդ նույն մարդը` նախկին լրագրող` զինվորական համազգեստով, գլխարկով և ուսապարկով, Հայաստանի մայրաքաղաք Երևանում ճառով էր դիմում ամբոխին»,- նշում է ռադիոկայանը:

Ընդդիմության առաջնորդից` կառավարության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է RTS-ին, որ ինքը մնացել է նույն մարդը: «Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»»,- Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել RTS-ը:

«Քաղաքական հեղափոխությունից տնտեսական հեղափոխություն»

Նրա առաքելությունը, ինչպես ինքն է անվանում, ի սկզբանե եղել է «Հայաստանը կոռումպացված համակարգից ազատելը»: Այդ նշաձողին հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր երկրի համար պատկերացնում է «տնտեսական հեղափոխություն»:

Ահա հունվարի վերջին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին նրա ներկայության հիմնավորումը, ինչպես նաեւ Շվեյցարիայում, որտեղ նա հանդիպեց շվեյցարացի եւ սփյուռքահայ գործարարների հետ:

Բայց ամեն ինչ միայն կառավարությունից չէ կախված, նախազգուշացնում է վարչապետը: Ինչպես եւ քաղաքական հեղափոխության դեպքում, Նիկոլ Փաշինյանը հույս է դնում իր ժողովրդի մասնակցության վրա: «Քաղաքացիները գիտեն, որ խաղալու հստակ դեր ունեն: Միակ տարբերությունն այժմ այն է, որ կարիք կա ներդրումներ ներգրավելու»:

Հավասարակշռություն Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ

Բայց Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ տեղակայված նախկին խորհրդային Հայաստանի համար ինչպե՞ս զարգացնել քաղաքական եւ տնտեսական կապերը Եվրոպայի հետ` առանց վիրավորելու կարեւոր դաշնակից Ռուսաստանին:
«Մենք անդամ ենք Եվրասիական տնտեսական միության, որ շատ կարեւոր շուկա է մեր երկրի համար: Սակայն Հայաստանն ունի համաձայնագրեր նաեւ ԵՄ-ի հետ, եւ դա անհամատեղելի չէ:
Մեր կապերը Ռուսաստանի հետ կարեւոր են տնտեսական եւ անվտանգության տեսանկյունից, բայց մեր հարաբերությունը ԵՄ-ի հետ մեզ հնարավորություն է տալիս բարեփոխել մեր քաղաքական, իրավական համակարգը եւ զարգացնել մեր հասարակությունը, այն դարձնել ավելի մրցունակ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը պետք է զգույշ լինի` չխաթարելու հավասարակշռությունը: Օրինակ` հարց չկա ՆԱՏՕ-ին միանալու: «Մենք չենք նախատեսում միանալ այդ կազմակերպությանը: Մենք արդեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, մասնավորապես խաղաղապահ առաքելությունների համար Կոսովոյում, Աֆղանստանում, շուտով` Լիբանանում: Այս համագործակցությունները կշարունակվեն եւ ավելի կզարգանան, որովհետեւ մենք գիտենք խաղաղության իսկական արժեքը»,- Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ եզրափակում ռադիոկայանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՊՀ ՄԽՎ խորհուրդը հաստատել է Վարազդատ Կարապետյանի ընտրությունը տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Բարձր է գնահատվել Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունը:

Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ համար է թողարկել

Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները, որոնք կխթանեն գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը, ազգային արտահանման ծավալների ավելացումն ու տեսականու բազմազանությանը։

ԵԱՏՄ-ն հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ. Նազարբաեւ

«Ոչ հեռու ապագայում մենք ԵԱՏՄ-ն տենում ենք որպես բաց տնտեսական հանրակցություն՝ օրգանապես ինտեգրացված համաշխարհային տնտեսական համակարգին, որպես հուսալի կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հավելել է Նազարբաեւը: