Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ եթե իրականացվեն նախանշված ծրագրերը, «կունենանք շատ լավ տնտեսական ցուցանիշներ»

Վերադարձ լուրերի բաժին

00:23 , 31 Մայիս 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջ հավելյալ գումարների ծախսման առումով երկու խնդիր դրեց: «Նախ առաջինը, մենք պետք է այս տարվա ընթացքում կարողանանք նախանշված ծրագրերն իրականացնել և դրանք իրականացնելիս երկու չափանիշ պետք է ունենանք: Առաջինը՝ պետք է իրականացվեն այն տնտեսական ծրագրերը, որոնք խթանելու են տնտեսական զարգացումը և որոշակի մուլտիպլիկատիվ էֆեկտ են ունենալու մեր ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա: Նաև շատ կարևոր է, որ այդ ծախսերն իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքները տեսանելի և զգալի լինեն հնարավորինս մեծ թվով մարզերում, տարածքներում և հնարավորինս մեծ է թվով մարդկանց կողմից: Մենք այս տարի նախատեսում ենք սուբվենցիոն ծրագրերով 10 միլիարդ դրամ հատկացնել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանին՝ նշեց, որ այդ առումով կարևոր է համարում նաև գյուղական ճանապարհների սալարկման հնարավորության մասին է: «Իհարկե, դեռ պետք է փորձագիտական մակարդակում գնահատվի, թե ինչքանով կարող է դա երկար ու արդյունավետ ծառայել, ծախսը արդյունավետ համարվել:

Պարոն Ավինյան, եթե մենք այս տարի ճանապարհների, սուբվենցիաների և հավելյալ միջոցների բաշխման մասով կարողանանք անել այն, ինչ նախանշել ենք, այս տարի ունենալու ենք շատ լավ տնտեսական ցուցանիշներ: Սրանում ես հիմա արդեն 100 տոկոսով համոզված եմ: Հետևաբար, մեր խնդիրն է այս երեք ուղղություններով ակտիվ, ինտենսիվ աշխատել, որպեսզի տնտեսական հեղափոխության արդյունքները կոնկրետ թվային ցուցանիշներով երևան»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: