Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է, որ բոլոր գործարարները Հայաստանում ունենալու են հավասար հնարավորություններ

Վերադարձ լուրերի բաժին

13:39 , 24 Հոկտեմբեր 2018

Բոլոր գործարարները Հայաստանում ունենալու են հավասար հնարավորություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստին, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է Փաշինյանի՝ տնտեսության զարգացման մոտեցման մասին:

«Հայաստանում տնտեսության զարգացման մոդելը հնարավորություններն են: Երբ անընդհատ ասում եմ, որ Հայաստանում պետք է խրախուսվի ոչ թե աղքատությունը, այլ աշխատանքը, հենց դա նկատի ունեմ: Մարդկանց պետք է քաջալերենք, որ աշխատեն: Պետությունը չի կարող գործարան կառուցել, արտադրել, վաճառել, գնել: Հիմա այլ ժամանակներ են, երբ անհատական ջանքն է տնտեսության զարգացման ամենակարևոր գործոնը: Մեր խնդիրն է ստեղծել հավասար դաշտ, որ որևէ մեկը չհարստանա նրա շնորհիվ, որ որևէ մեկի ծանոթն է, այլ որ բոլորն իմանան, որ հավասար պայմաններ ունեն»,-ասել է Փաշինյանն ու հավելել, որ տնտեսության զարգացման ամենակարևոր խթանը սա է:

Նա նշել է, որ երբ ասում են ներառող տնտեսական աճ, նկատի ունեն, որ ամեն մարդ, ով ունի ներուժ ստեղծելու ինչ-որ բան, պիտի ունենա դրա հնարավորությունը:

«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր: Մենք երաշխավորում ենք, որ բոլոր գործարարերը կունենան նույն հնարավորությունները: Պատգամավորի կարգավիճակը ոչ մի բան չի փոխի»,-շեշտել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հարկային օրենսգրքի քննարկումը ևս կառավարության օրակարգում է: Սակայն դրա քննարկումը ձգձգվում է քաղաքական կուլմինացիայի պատճառով: Այդ առումով նա կարևորում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն էր: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ներկայում ընթացող ԱԺ հերթական նիստում վարչապետի ընտրության հարցն է:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը:

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո: