Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Նիկոլ Փաշինյանը գործարարներին կոչ արեց ՀՀ-ում ներդրումներ անելով հարստանալ և հարստացնել Հայաստանը

Վերադարձ լուրերի բաժին

13:15 , 11 Մայիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու արտերկրում գործունեություն ծավալող գործարարներին կոչ արեց Հայաստանում ներդրումներ անելով հարստանալ ու հարստացնել երկիրը: Փաշինյանն այդ մասին ասաց մայիսի 11-ին մեկնարկած «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Գործարարությունը առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, և ես համոզված եմ, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, պատմական Հայաստանով ու հետաքրքրված են Նոր Հայաստանում, այն նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են Նոր Հայաստանում։ Մեկ տարի է անցել արդեն, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և մեկ տարվա արդյունքներով մենք արձանագրում ենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է, մենք ճիշտ ուղղությամբ ենք գործում, ճիշտ ուղղությամբ ենք քայլում, մտածում։ Եվ մեր մեծագույն խնդիրն է՝ գործարարներին քաջալերենք, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում, հարստանան իրենք և հարստացնեն Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ մարզային այս համաժողովները կարևոր են այն առումով, որ դրանց ընթացքում արձանագրվում է Հայաստանում ներդրումային միջավայրի ու տնտեսական հարաբերությունների փոփոխված որակն ու նոր մակարդակը։

«Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ ՀՀ-ից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, հրապարակային, թափանցիկ քննարկել։ Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում, և դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ։ Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետև հասկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները շատ բան փոխել են, բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք, թե որտեղ են, որ մնացել են անարդարության կամ մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման։ Այս կարգի համաժողովները իսկապես կարևոր են, որ մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորությունները կարող են լինել ներդրումային կամ տնտեսական զարգացման»,- նշեց վարչապետը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների: Համաժողովին մասնակցում է 110 գործարար, 72-ը՝ արտերկրից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: