Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նիկոլ Փաշինյանը գինեգործների հետ քննարկել է ոլորտի հեռանկարները

Վերադարձ լուրերի բաժին

21:13 , 06 Փետրվար 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել՝ գինեգործությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:

«Այսօր մեր երկրում գինեգործությունն ամենաակտիվ զարգացող ճյուղերից մեկն է և այն, որ այսպիսի պատկառելի ներկայություն է ապահովվել, արդեն իսկ խոսուն փաստ է: Սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք և դրանք թերևս կապված են ոչ միայն հասանելիության, այլև արտադրական ծավալները մեծացնելու անհրաժեշտության հետ: Որքանով հասկանում եմ, շատ դեպքերում հայկական արտադրության գինին մրցունակ է որակի, գնային առումով, սակայն որոշ դեպքերում մրցունակությունը տուժում է ծավալների սահմանափակության պատճառով, որովհետև երբեմն խոշոր խմբաքանակներն ավելի գրավիչ են դառնում պոտենցիալ գնորդների համար, քան փոքր խմբաքանակները, մանավանդ դրանց պարբերականության հետ կապված խնդիրներ ծագելու պարագայում: Ամեն դեպքում դուք ավելի լավ գիտեք ոլորտի խնդիրները և հույս ունեմ, որ այսօր կկարողանանք բոլոր մանրամասներով դրանք քննարկել»,- դիմելով ներկաներին՝ նշել է վարչապետ Փաշինյանը:

_TM_0125Քննարկման մասնակիցներն ասել են, որ վերջին շրջանում գինեգործության ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, որոնք նպաստել են նաև արտահանման ծավալների ավելացմանը: 2017 թվականին 2016-ի 7 մլն լիտրի փոխարեն հանրապետությունում գինու արտադրանքի ծավալը կազմել է 9 մլն 700 հազար լիտր: Միաժամանակ, արտահանման ծավալները կազմել են 2,7 մլն լիտր, ինչը 2016-ի համեմատ աճել է մոտ մեկ մլն լիտրով:

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարի քննարկել են ոլորտում նոր ներդրումների ներգրավման հնարավորություններին, տնտեսվարողներին տրամադրվող սուբսիդավորվող վարկերի հետվերադարձելիության ժամկետներին, արտահանման, հարկային վարչարարության, օրենսդրական դաշտի բարելավման, խաղողի այգիներում առաջացող հիվանդությունների կանխարգելման, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման պետական ծրագրին, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործունեությանն ու արդյունավետությանը վերաբերող հարցեր:

_TM_0029

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը մեծապես կարևորում է գինեգործության շարունական զարգացումը և այդ նպատակով պատրաստ է պարբերական դարձնել նմանատիպ հանդիպումները՝ առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծումները գտնելու նպատակով: Ոլորտի զարգացման, այդ թվում՝ հիվանդությունների կանխարգելման առումով վարչապետը կարևորել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական ներուժի կիրառումն ու իրացումը: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ոլորտի ներկայացուցիչներին առաջիկայում նոր գաղափարներ գեներացնել և դրանք ներկայացնել կառավարությանը՝ դրանք համատեղ կյանքի կոչելու նպատակով: Անդրադառնալով հիմնադրամի հետագա գործունեության մասին հարցին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջիկայում քննարկում կազմակերպել իր մոտ՝ հասկանալու կառույցի գործունեության արդյունավետությունը: Վարչապետը հավելել է, որ արդյունքում կկայացվի համապատասխան որոշում՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեկ տարի անց: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Սիվիլնեթի հետ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել է Սիվիլնեթ և պատասխանել կայքի հարցերին:

ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին կալանավորելու միջնորդությունը

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը Ռուսաստանի Դաշնությունում՝ Կարելիայի Հանրապետությունում հայտնաբերվել ու ձերբակալվել էր:

Արցախի ածուխից ստացված նավթամթերքը ներկայացվել է երկրի ղեկավարությանը

Արդյունքները ներկայացվել են նաև միջազգային գիտաժողովում և արժանացել բարձր գնահատականի, քանի որ, ի տարբերություն ընդունված պրակտիկայի, քարածխից նավթ ստանալու համար տեխնոլոգիա է կիրառվել՝ ջրի փոխարեն օգտագործելով օդի ճնշման մեթոդը: