Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներմուծման «մեխանիկական սխալը» հասավ 213 մլն դոլարի

Վերադարձ լուրերի բաժին

20:11 , 01 Հունիս 2016

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարվա առաջին 4 ամիսներին պաշտոնական վիճակագրության ՀՀ արտաքին առևտրաշրջանառության տպավորիչ աճ էր գրանցել թե՛ արտահանման, թե՛ ներմուծման գծով։ Մայիսի 20-ին հրապարակված ցուցանիշների համաձայն՝ 2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 21.7%-ով աճել է և հասել 512.6 մլն դոլարի։ Ներմուծումն աճել է 18.4%-ով և կազմել 1 մլրդ 156.7 մլն դոլար։

Հետո պարզվեց, որ ապրիլ ամսվա ներմուծման ցուցանիշներում մեխանիկական սխալ է տեղ գտել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ասել էր, որ իր տեղեկություններով՝ երկու խոշոր կազմակերպություն սխալվել են և 30 մլն դրամի փոխարեն 30 մլրդ դրամ են հայտարարել: « Իրականում այդքան ներմուծում չի եղել, որքան որ դա թվաբանական մեխանիկական սխալի հետեւանք է, ինչն էլ առաջիկայում կուղղվի»,- ասել էր նա:

Մենք, հիմնվելով Արմեն Ալավերդյանի նշած տեղեկությունների վրա՝ հաշվել էինք, որ տեղի ունեցած սխաքը շուրջ 125 մլն դոլար է կազմում, և ներմուծման հայտարարված թիվթ պետք է այդքանով նվազեցնել։

Եթե ԱՎԾ-ն հրապարակել է արտաքին առևտրի թարմացված ցուցանիշները։ Պարզվում է՝ «մեխանիկական սխալը» շատ ավելի մեծ է։ Նոր տվյալների համաձայն՝ ներմուծումը հունվար-ապրիլին եղել է ոչ թե 1 մլրդ 156.7 մլն դոլար, այլ 943.2 մլն դոլար։ Ու ոչ թե աճ կա, այլ նվազում՝ 3.5%-ով։

Իսկ «մեխանիկական սխալը» ոչ թե 125 մլն դոլար է, այլ 213.5 մլն դոլար։ Դրամային արտահայտությամբ կազմում է ավելի քան 100 մլրդ դրամ։ Սա ՊեԿ փոխնախագահի նշած թվից շատ ավելի մեծ է։ Ստացվում է՝ կամ 2-ից ավելի շատ ներմուծողներ են վրիպակ թույլ տվել, կամ՝ այս երկուսի թույլ տված սխալն է շատ ավելի մեծ եղել (30 մլն դրամի փոխարեն գրել են 50 մլրդ դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը

ԿԲ-ն այսօր կներկայացնի նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր պաշտոնապես կներկայացնի երրորդ սերնդի նոր թղթադրամները

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…