Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ներկա կառավարությունը 5 տարում պետք է լուծեր 500-600 հարց»,- Հրանտ Բագրատյան

Վերադարձ լուրերի բաժին

13:16 , 08 Ապրիլ 2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆոյսբուքի իր էջում կարծիք է հայտնել կառավարության գործունեության վերաբերյալ: Ըստ նրա՝ կառավարության գործունեությունը ներկայացնում է մակրոտնտեսական և արտադրատեխնոլոգիական խնդիրների ու հարցերի ամբողջություն։ «Խնդիրը մեկից ավելի հարցեր պարունակող էությունն է։ Մեր համոզմամբ՝ ներկայիս կառավարությունը մակրոտնտեսական քաղաքականության մասով 5 տարում պետք է լուծեր շուրջ 80-90 խնդիր և 550-600 հարց (այսպես ասած, մակրոտնտեսական ստարտափ)։ Դրանք, սակայն, հիմնականում ձևակերպված չեն»,- ասում է Բագրատյանը։

Նրա կարծիքով՝ կարևորագույն ստարտափ է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի դերակատարման ճշգրտումը։ 2016-ի մայիսի 17-ի դեղերի մասին օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ ենթակետով ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներմուծվող ցանկացած դեղ պետք է գրանցվի։ «Մինչև հիմա ՀՀ ինչպես նախկին, այնպես ներկայիս կառավարությունները չեն բացատրել, թե ի՞նչ կարիք կա գրանցելու ասենք ՌԴ-ում կամ Գերմանիայում գրանցված դեղերը։ Ըստ իս, դրանք պետք է ավտոմատ գրանցվեն և դա կարող էր անել, ասենք, առողջապահության նախարարի քարտուղարուհին»,- նշել է կառավարության նախկին ղեկավարը։

Նա համոզված է՝ գրանցել պետք է միայն հայկական ծագման դեղերը, և այն ոչ հայկական դեղերը, որոնք իրենց երկրում գրանցված չեն, կամ էլ վսհտահելի չեն։ «Դեղերի այս անհասկանալի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը և ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են եվրոպական միջինի, ՌԴ, Ուկրաինայի և Վրաստանի համեմատ դեղերի 2-4 անգամ բարձր գների, կոռուպցիայի, կաշառակերության»,- պնդել է Հրանտ Բագրատյանը։ Նա տեղեկացնում է, որ, օրինակ՝ Յանումետ դեղամիջոցը Երևանում արժե 52 դոլար, իսկ Կիևում՝ 33 դոլար, Լանդուս գրիչը՝ համապատասխանաբար 21 և 8.5 դոլար, Ամարիլ դեղատեսակը՝ 8.5 դոլար և 4 դոլար, ճնշում չափող կասաավտոմատ սարքը՝ 56 դոլար և 16 դոլար։ «Այ սա հիանալի մակրոտնտեսական ստարտափ է և կարելի է լուծել 6 ամսում»,- եզրափակել է Հրանտ Բագրատյանը։

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: