Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներկայացվել «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը

Վերադարձ լուրերի բաժին

01:43 , 05 Հոկտեմբեր 2019

Երևանում կայացել է Հայաստանի համար ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) մշակած «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցի շնորհանդեսը։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Զեկույցը կազմել են ՄԱԿԱԶՀ ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի մասնագետները։ Նրանք Հայաստան են ժամանել փաստաթուղթը Հայաստանի շահագրգիռ մարմիններին ներկայացնելու և այն համատեղ քննարկելու նպատակով։ Զեկույցը կազմելիս, հեղինակները հիմնվել են ՀՀ օրենսդրության վրա և հաշվի են առել Հայաստանի մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած բազմաթիվ քննարկումները։ Փաստաթղթում նախանշված են առաջիկայում Հայաստանի ներդրումային քաղաքականության հիմնական ուղղությունները։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովին «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» զեկույցը պատրաստելու համա: Նա նշել է, որ Հայաստանի ներդրումային քաղաքականության բարելավման հիմնական հնարավորությունների մանրամասն և խոր վերլուծությունը և արժեքավոր խորհուրդների ներկայացումը կարևոր աջակցություն են Հայաստանի կառավարությանը։

IMG_7404
«Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթությունն է բաց, թափանցիկ ներդրումային և գործարար միջավայրի ձևավորումը և դրա շարունակական բարելավումը։ Կարծում եմ, որ այս աշխատանքը այդ համատեքստում շատ մեծ նշանակություն ունի։ Հաջողությունները մշտապես կախված են նրանից, թե որքանով ճիշտ ենք ընկալում իրավիճակը, որքանով ճիշտ ենք ձևակերպում այն նշանակետը, որին պետք է ուղղված լինեն մեր առաջիկա քայլերը։ Եվ եթե այդ երկու հարցերի վերաբերյալ մենք ունենք ճիշտ պատկերացում, ապա ներկա կետից դեպի նշված կետը շարժվելու առնչությամբ անելիքները այսպիսի քննարկումների առարկա են դառնում։ Այսինքն, եթե բավականաչափ հստակ մենք կարող ենք տալ առաջին երկու հարցի պատասխանը, ապա մնացած հարցերում մենք կարող ենք լինել ավելի ճկուն», – ասել է Տիգրան Խաչատրյանը: Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունը մինչ այժմ ներդրումային քաղաքականության ուղղությամբ կատարել է որոշակի բարեփոխումներ, մասնավորապես՝ ներդրողների համար առավել կարևոր ոլորտներում կատարվել է կարգավորումների առավելագույն պարզեցում, նվազեցվել են մուտք գործելու խոչընդոտները, բարձրացել է ներդրողների պաշտպանվածությունը, երաշխիքների ապահովումը և այլն։ Նախարարը շեշտել է, որ շարունակական երկխոսությունը թույլ կտա հասնել նախանշված նպատակին, այն է՝ ստեղծել այնպիսի գործարար և ներդրումային միջավայր, որը կերաշխավորի կայուն, ներառական և բարձր տեմպերով տնտեսական աճ, որն, իր հերթին, թույլ կտա ապահովել ժողովրդի համար բարեկեցիկ կյանք։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը նշել է, որ UNCTAD-ի զեկույցները միտված են օժանդակելու պետություններին՝ բարելավելու ներդրումային քաղաքականությունը, համապատասխանեցնելու այն Կայուն զարգացման նպատակներին։ Շոմբի Շարփի խոսքով՝ Հայաստանն ապացուցել է, որ կարող են ստեղծվել համապատասխան գրավիչ պայմաններ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար։ Լինելով փոքր պետություն՝ Հայաստանն ունի միջազգային լայն շփումներ և դրանց ընդլայնման հնարավորություն, ինչպես նաև արժեքավոր մարդկային կապիտալ՝ ներդրումներ ներգրավելու և լայնամասշտաբ արտահանումներ իրականացնելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, զբոսաշրջությունը, թեթև արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և վերամշակող արդյունաբերությունը։

IMG_7359
ՄԱԿԱԶՀ ներդրումային քաղաքականության ամփոփման բաժնի ղեկավար Շանտալ Դյուպասքյեն դրական է գնահատել կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխությունը, որն ուղղված է նաև ներդրումային մթնոլորտի բարելավմանը, զբաղվածության աճի խթանմանը և տնտեսական բարեփոխումներին։

«Այս պլանը կյանքի կոչելու համար մենք իրականացրեցինք իրավիճակի մեր սեփական ուսումնասիրությունը, որպեսզի երկրին օգնենք ներգրավելու ներդրումներ, թիրախավորելու հիմնական շուկաները և արտահանման ուղղությունները»,- ասել է նա:

Դյուպասքյեն նշել է, որ Հայաստանն առավելագույն ջանքեր է գործադրում գործարար միջավայրի բարելավման համար, մատնանշել լուրջ իրավական բացերի բացակայությունը, պարզեցված հարկային ռեժիմի առկայությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: