Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներկայացվել է ներդրումները խթանող նոր օրինագիծ

Վերադարձ լուրերի բաժին

11:56 , 13 Ապրիլ 2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Հարկային օրենսգրքի փոփոխության նախագիծ է ներկայացրել: Նա Ֆեյսբուքի իր էում գրել է.

«Հարգելի գործարարներ, հատկապես նրանք, որոնք մտադիր էին/են կապիտալ ներդրումներ կատարել։

Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ (առնվազն մեկ տարում):
Այսինքն, սրանով ժամանակավորապես ներդրվում է արագացված ամորտիզացիայի գործիք, որը լրացուցիչ խթան կլինի ներդրողների համար եւ կշահագրգռի ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված:

Նշեմ նաեւ, որ արագացված ամորտիզացիայի այս գործիքը, ճգնաժամային իրավիճակներում կիրառվել է տարբեր ժամանակներում տարբեր երկրներում: Այսօր էլ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային փաթեթներում որոշ երկրներ կիրառում են այն:

Ուրախ կլինեմ լսել բոլորիդ կարծիքներն ու դիտարկումները։ Սակայն խնդրում եմ դրանք ինձ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ babken.tunyan@parliament.am:

Նախագծին եւ հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այս հղումով՝
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=57516&fbclid=IwAR2KrA_or_C7pg3K0qqfbsUJrQiXrrVutUMV3evNjxGavHSHxLGtVXbH3x8 »:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: