Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներկայացվել է Հայաստանի մասին նոր գովազդային հոլովակը (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

18:55 , 07 Դեկտեմբեր 2017

Ներկայացվել է Հայաստանի մասին նկարահանված հոլովակը։

Գունեղ ու դինամիկ հոլովակը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ: Չքնաղ բնություն, խորհրդավոր վանքեր, ջրվեժներ, քարանձավներ ու անկրկնելի տեսարաններ: Հոլովակը մեր հայրենիքով շրջող զբոսաշրջիկի աչքերով ներկայացնում է հնամենի մի երկիր՝ հարուստ մշակույթով ու պատմությամբ և այդ մասին պատմող լուռ, սակայն խոսուն վկաներով:

Ճանապարհորդության սիրահարներին տեսահոլովակը կհուշի, որ Հայաստան այցելելով կարելի է վայելել երկրի դեռևս անծանոթ համն ու բույրը, տեսնել շնորհալի արհեստագործների ստեղծած ինքնատիպ աշխատանքներ, ծանոթանալ թե՛ հին, թե՛ ժամանակակից ճարտարապետությանը, տպավորվել մայրաքաղաք Երևանով, հրաշալի ժամանակ անցկացնել ջերմ ու հյուրընկալ միջավայրում և հեռանալ տպավորված՝ կրկին Հայաստան վերադառնալու մտադրությամբ:

Հոլովակը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

*Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն զբոսաշրջության բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր մարմինն է:

**Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի նպատակներն են աջակցել Լիազոր մարմնին՝ իրականացնելու զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականությունը, ապահովելու համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, ապահովելու հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ եմ տվել

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Կարճ ասած, Հայաստանի կառավարությունը չի կարողացել Հայաստանի տարածքում հայկական ընկերության միջոցով աշխատանք կատարել, քանի որ ռուսները համաձայն չեն։

ԱԺ 15 ամենահարուստ պատգամավորները՝ ըստ դրամական միջոցների չափի

B4B.am-ը կազմել է ՀՀ Ազգային ժողովի՝ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների ցանկը