Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներկայացվել է էներգախնայող ապակիների մշակման ներդրումային ծրագիր

Վերադարձ լուրերի բաժին

13:37 , 19 Դեկտեմբեր 2019

Կառավարությունը բավարարեց «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված սարքավորումները, հումքը, նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության ներմուծած ապրանքներն օգտագործվելու են ալյումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրության նպատակով: Նախարարի խոսքով՝ այս ծրագրով Հայաստանում առաջին անգամ է իրականացվելու էներգախնայող ապակիների մշակում։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում՝ տարածքների ձեռքբերում և վերանորոգում, նոր սարքավորումների ձեռքբերում: Առկա է 170 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 7.5 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7 մլրդ 559 մլն 830 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը 869 մլն 558 հազար դրամ է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: