Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներկայացվել են Huawei P10 և P10 Plus ֆլագմանները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:01 , 27 Փետրվար 2017

Չինական Huawei ընկերությունը միջազգային WMC 2017 ցուցադրությանը ներկայացրել է իր P10 և P10 Plus ֆլագմանները։

Նորույթները ստացել են երկու հիմնական Leica տեսախցիկ, ինչպես նաև ութմիջուկ ունեցող հզոր HiSilicon Kirin 960 չիփսեթներ, հայտնում է Phone Arena-ն։

Սմարթֆոնները տարբեր չափեր ունեն՝ փոքր տարբերակն ունի 5.1 դյույմանոց Full HD (1920×080 կետ) դիսփլեյ, ավագը՝ 5.5 դյույմանոց և Quad HD (2560×1440 կետ) թույլտվություն։

Էկրանները պաշտպանված են Corning Gorilla Glass 5 2.5D ապակով, որն ապահովում է պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից։

Սարքն ստացել է Home ֆիզիկական կոճակ, որն արդյունքում դարձել է բազմախնդիր՝ ներառելով մատնահետքերի սքաներ, ինչպես նաև երկու այլ կոճակի գործառույթ։

Սմարթֆոնների հիմնական տեսախցիկը ստացել է 12+20 Մպ, SUMMILUX-H լինզաներ, հետևի տեսախցիկը՝ 8 Մպ և պատկերի մշակման ալգորիթմ։

Պարբերականը հայտնում է, որ սմարթֆոնների կորպուսը շատ բարակ է՝ ընդամենը 7 մմ։
P10 Plus-ի ավագ մոդիֆիկացիայի յուրահատկությունը կապի որակի բարելավումն է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: