Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներկայացնելու ենք 135 կետից բաղկացած ծրագիր. Հրանտ Բագրատյան

Վերադարձ լուրերի բաժին

23:01 , 22 Փետրվար 2017

«Ես ընդդիմության նախընտրական ծրագրերը չեմ մեկնաբանում։ Մեկնաբանելու եմ միայն իշխանությունների՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ծրագրերը», – մեզ հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ի պատասխան այն հարցի, թե որքանով են իրատեսական «Ծառուկյան» դաշինքի կողմից վերջերս հրապարակված 15 տնտեսական առաջնահերթությունները։

Հրանտ Բագրատյանը «Ազատ Դեմոկրատների» համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է և այդ ուժի ստվերային վարչապետն է։ Հ. Բագրատյանը նաև ավելացրեց, իրենք կազմել են 135 կետից բաղկացած մանրամասն ծրագիր։ 28 էջանոց այդ փաստաթուղթ շուտով կներկայացվի ընտրողներին։

«Ծառուկյան» դաշինքը վերջերս հրապարակեց իր 15 տնտեսական առաջնահերթությունները, որոնք խոստանում է իրագործել՝ իշխանության գալու դեպքում։ Ընտրություններին մասնակցող մյուս ուժերը դեռ չեն հրապարակել իրենց նախընտրական ծրագրերը, և ուշադրության կենտրոնում են հենց վերը նշված 15 կետերը, որոնց շուրջ բուռն քննարկումներ են ընթանում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը կտրամադրի մինչև 2 անգամ շատ ինտերնետ Ucom Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուսի բաժանորդներին

Այսուհետ Ucom Ունիվերսալ և Ucom Ունիվերսալ Պլյուս ծառայությունների բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան մինչև 2 անգամ շատ ինտերնետ:

Տնտեսական ակտիվության աճը հուլիսին արագացել է. տարին կփակվի կանխատեսվածից բարձր աճով

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները

Լիդիանի Արմենիայի կին աշխատակիցները դիմում են ՄԻՊ-ին և ոստիկանությանը

Մենք՝ Ամուլսարի հարակից համայնքներից «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից հանդիսացող բազմաթիվ կանայք դիմում ենք համապատասխան կառույցներին