Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հանդիպման ընթացքում հստակեցվել է աշխատանքների ձևաչափը

Վերադարձ լուրերի բաժին

11:28 , 25 Հուլիս 2017

Տեղի է ունեցել ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հերթական հանդիպումը:
Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես
Ազիզյանը:

Հանդիպման օրակարգում են եղել օպերատիվ խմբի աշխատակարգի, առաջիկայում կատարվելիք աշխատանքների,
ինչպես նաև խմբի գործունեության լուսաբանման և հանրային իրազեկման կազմակերպման հետ կապված հարցերը:
Հովհաննես Ազիզյանը նշել է, որ օպերատիվ խմբի խնդիրներից մեկը պետք է լինի իրանական կողմի գործարարների
ներգրավումը Հայաստան և տեղեկացրել է, որ արդեն իսկ պատրաստվում են տեղեկատվական ամփոփ փաթեթներ`
Հայաստանում ներդրումային հնարավորությունների, առկա արտոնությունների, ինչպես նաև իրականացվող
պետական ծրագրերի մասին` իրանական կողմին փոխանցելու համար:

«Շատ կարևոր է, որ այս օպերատիվ խմբի գոյության մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվի, որպեսզի և
Հայաստանի և Իրանի գործարարները հստակ իմանան, որ գոյություն ունի այսպիսի խումբ, որը պետք է
աշխատանքներ իրականացնի, իրանական կողմի գործարարներին և նաև ներդրողներին տեղեկատվություն
փոխանցի Հայաստանի գործարար միջավայրի և հայկական կողմից իրականացվող ծրագրերի մասին։

Խումբը նաև պետք է բացահայտի խնդիրները, որոնց հանդիպում են իրանցի գործարարները Հայաստանում, օպերատիվ կերպով արձագանքի ցանկացած հարցի և գտնի դրանց լուծման ուղիները»,-ավելացրել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սեպտեմբերի 15-ին Հայաստան Իրան-ԵՄ ներդրումային համաժողովի,
ինչպես նաև սեպտեմբերի 22-25- ին Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպչական
հարցերը:

Հանդիպման ընթացքում հաստատվել է հետագա համագործակցության աշխատակարգը, պայմանավորվածություն է
ձեռք բերվել օպերատիվ խմբի գործունեության մասին հայտարարություն պատրաստել և տարածել այն թե
Հայաստանում և թե Իրանում:

Հայ և իրանցի գործարարների գործունեության ընթացքում փոխադարձ առևտրում և ներդրումային գործընթացներում երկուստեք ծագող խնդիրների վերացման նպատակով ստեղծվել են ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբեր Հայաստանում և Իրանում:

Հայ-իրանական օպերատիվ խմբի հայկական կողմի ղեկավարն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իսկ իրանական կողմի ղեկավարը` ԻԻՀ հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջը:

Օպերատիվ խմբերի առաջին նիստերը տեղի են ունեցել հուլիսի 2-ին` Իրանում և հուլիսի 5-ին`
Հայաստանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: