Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներդրումները՝ ըստ մարզերի և ոլորտների. ուր է գնալու 500 մլն դոլարը (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

14:21 , 08 Փետրվար 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը  ներկայացրել է 2017 թվականին իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվել է տարատեսակ աջակցություն, ինչի շնորհիվ նորաստեղծ ընկերությունները հնարավորություն ունեն «ոտքի կանգնել», իսկ արդեն իսկ գործող ընկերությունները՝ ընդլայնվել՝ ազատ միջոցներն ուղղելով արտադրությանը և ստեղծելով նոր աշխատատեղեր։

Նախարարության տրամադրության տակ գտնվող տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում ակնկալվում է 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ներդրումային ծրագրերն իրականացնող տնտեսվարողների հետ 2017 թվականի ներդրումները քննարկվել և հստակեցվել են։

Նախարարությունն իրականացնում է այս աշխատանքների մշտադիտարկում և այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։

invest-spheres

Ինչպես տեսնում եք, ներդրումների մեծ մասը՝ 50%-ից ավելին, բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը։

 

Մարզային բաշխվածության առումով պատկերն այսպիսին է. ըստ ներդրումների ծավալի՝ առաջատարը Վայոց Ձորի մարզն է (200 մլն դոլարի ներդրում), իսկ ստեղծվելիք աշխատետեղերի թվով՝ մայրաքաղաքը (1823 աշխատատեղ)։

Ստորև ներկայացված ինտերակտիվ քարտեզում ներկայացված են յուրաքանչյուր մարզում կատարվելիք ներդրումների մանրամասները։

Համադրելով մարզային և ոլորտային բաշխվածությունը՝ դժվար չէ գլխի ընկնել, որ ներդրումների մեծ մասը պայմանավորված Լիդիան Արմենիա ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի աշխատանքներով։

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ ներդրողներն օգտվում են պետության  աջակցության գործիքակազմից , մասնավորապես՝

♦ ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար
♦ գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն
♦ ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ
♦ ՓՄՁ պետական աջակցության գործիքներ
♦ Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ
♦ Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում
♦ Լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով
♦ Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ

Ներդրողների և բիզնեսի հետ աշխատանքը նախարարություոնում անընդհատ գործընթաց է․ նախարարությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը:

Ներդրումային հարթակի միջոցով հավաքագրվել են բիզնես գաղափարներ, մշակվել և ներդրումային հետաքրքիր ծրագրերի տեսք ստացել։ Մյուս ներդրումային ծրագրերի հետ մեկտեղ, դրանք ներկայացվում են օտարերկյա ներդրողներին դիվանագիտական խողովակների, գործարար համաժողովների միջոցով և տարատեսակ հանդիպումների ընթացքում։ Ինչ վերաբերում է մարզային ծրագրերին, ապա վարչապետի մոտ կայացած քննարկումներից հետո հստակեցվում է ծրագրերի իրատեսականությունը և աշխատանքներ են տարվում նախարարության գործիքակազմից դրանց ֆինանսական աղբյուրների ապահովման ուղղությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.4 տոկոսով

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 0.8 տոկոսային կետով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 1.5 տոկոսային կետով:

ՏԵՍԱՆՅՈԻԹ: Չպետք է մոռանալ նաև բանկերում ավանդ դրած քաղաքացիներին

Այդ մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ վարկերի համաներման մասին խոսելիս: