Invalid username or password
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Արման Հովնանյանն ընդունել են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի խորհրդատվական ծրագրերի ղեկավար Դամիեն Շիլսի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
ՄՖԿ խումբը ներկայացրել է խորհրդատվական ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև տնտեսության ոլորտային ուսումնասիրությունների իրավիճակը։ ՄՖԿ համապատասխան ճյուղային վերլուծություններ է իրականացնում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տոխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու վերաբերյալ։
Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման ուղեղույց-ձեռնարկի աշխատանքների ավարտական փուլը։ Քննարկում է ծավալվել նաև ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ։ Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ներդումներին առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ, մասմավորապես պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթի և օտարերկրյա ներդրումների օրենսդրական շրջանակի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներդրումների աջակցման բարելավմանը և ինտիտուցիոնալ փոփոխություններին առնչվող հարցեր։
Դիտումներ 454
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:
Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:
Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: