Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը. Բադասյան

Վերադարձ լուրերի բաժին

14:29 , 08 Ապրիլ 2021

ՀՀ արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծից:

«Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայումս համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներին։ Այդ խնդիրը լուծելու ոլորտի գրավչությունը տարատեսակ ներդրողների տեսանկյունից բարձրացնելու նպատակով նախագծով առաջարկում ենք՝

թույլատրել տարբեր դասերի հասարակ (սովորական) բաժնետոմսերի թողարկումը.

ազատականացնել խոշոր գործարքների վերաբերյալ կարգավորումները.

ազատականացնել ընկերության կառավարման մարմինների իրավասությունները.

թույլատրել կանոնադրական կապիտալը վճարել ընկերության գրանցումից հետո` որոշակի ժամկետների և կարգերի պահպանմամբ և այլն։

Այս փոփոխությունները բխում են նաև դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության, ինչպես նաև կապիտալ շուկայի բարեփոխումների ծրագրերից:

Նախագծերը համարվեցին անհետաձգելի, և Ազգային ժողովում դրանց քննարկումը կկազմակերպվի հարցի քննարկման հատուկ ընթացակարգով:

Նախագիծը մշակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Adwise բիզնես և իրավաբանական խորհրդատվական ընկերության հետ համատեղ՝ համագործակցելով նաև Էկոնոմիկայի նախարարության և Կապիտալի շուկայի զարգացման աշխատանքները համակարգող խմբի անդամների հետ»,- գրել է Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում։

1lurer.am

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։