Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներգաղթի վերաբերյալ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:07 , 23 Փետրվար 2017

Ներգաղթի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի նոր տարբերակը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News-ը՝ հղում անելով Սպիտակ տան մի պաշտոնյայի:

«Ներգաղթի վերաբերյալ նոր հրամանագիրը կհրապարակվի հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներին հայտնի են դարձել միգրացիայի մասին Թրամփի հրամանագրի նոր տարբերակի մանրամասները: Հրամանագրի վերանայված նախագիծը ներառում Է նույն այն յոթ երկրները, որոնք հիշատակված Էին առաջին տարբերակում: Դրա գործողության ներքո կհայտնվեն միայն Իրանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Սուդանի եւ Լիբիայի քաղաքացիները:

Բացառություն կկազմեն ամերիկյան այցագրեր ունեցողները, ԱՄՆ-ում մշտական կեցության իրավունք ունեցողները եւ այն ամերիկացիները, որոնք ունեն թվարկված երկրներից մեկի երկրորդ քաղաքացիություն: Բացի այդ, օրենքի նոր նախագիծն իշխանություններին չի պատվիրում առանձնացնել եւ մերժել սիրիացի փախստականների՝ այցագրեր ստանալու դիմումները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։