Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ներգաղթային միտումները շարունակվում են

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:57 , 08 Մայիս 2019

Հայաստան ժամանածների թիվը 2018 թվականին 15 հազար 313-ով գերազանցել է մեկնածների թվին: Այդ մասին մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում:

«Եվրոստատի տվյալներով, 2018 թվականին ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան երեք անգամ նվազել է: Նախորդ տարի ԵՄ-ից ապաստան է հայցել ՀՀ 2 հազար 190 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել էր 6 հազար 805»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ներգաղթային միտումները շարունակվում են: Այս տարի առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 2 հազար 536-ով գերազանցել է մեկնածների թվին:

«Այստեղ ցանկանում եմ մի նրբության մասին խոսել, երբ նախորդ անգամ հրապարակեցի նման թիվ, մտահոգություններ եղան՝ ասելով, թե այլ երկրներից ապօրինի միգրանտներ կան և այլն: Այս տարվա առաջին եռամսյակում մոտ 3 հազար այդպիսի միգրանտ հեռացել է Հայաստանից: Ընդ որում, ոչ մի ռեպրեսիվ միջոցներ չենք ձեռնարկել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարը

Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար: