Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նեդրումային երեք ծագրեր արտոնություն են ստացել

Վերադարձ լուրերի բաժին

19:32 , 02 Ապրիլ 2020

Գործադիրն ապրիլի 2-ի նիստի ընթացքում թույլատրել է «Ալֆառենեսանս» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է Արարատի մարզում ներքնակների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 592 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման և շուրջ 40 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների և արտադրական տարածքի ձեռքբերման համար: Ընկերությունն ունի 16 աշխատատեղ, կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 730 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 592 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 47 մլն դրամ:

Tigran_Khachatryan_47I2605

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու են Գյումրիում առաձգական և ոչ առաձգական ժապավենների արտադրության համար։ Ընկերությունը 2018 թ-ին ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 4.7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, ինչպես նաև 30 մլն դրամի կապիտալ ներդրում և ստեղծվել է 3 նոր աշխատատեղ: Ներկայիս նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 210 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 2 նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 210 մլն դրամ, որից 150 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 60 մլն դրամի արտադրանքը` ՌԴ-ում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 210 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 10.5 մլն դրամ:

Կառավարությունը բավարարել է «Միշել Սերղանի» անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած հայտը՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2019 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է պայուսակների, գոտիների և այլ աքսոսուարների արտադրությամբ Երևանում։ Ընկերությունը երկար տարիներ գործունեություն է ծավալել Բեյրութում, սակայն պատերազմական իրավիճակի, բանկերում հաշիվների սառեցման հետևանքով որոշվել է այն տեղափոխել և գործունեություն ծավալել ՀՀ-ում: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 165 մլն դրամի չափով ներդրում, որից 150 միլիոնը կապիտալ ներդրում, իսկ մնացած մասը նախատեսված է ցանկով ներմուծվող հումքի, նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 9-15 նոր աշխատատեղ` 120-130 հազար դրամ միջին աշխատավարձով:

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն շատ լավ ազդակ է. «Մենք պետք է նախորդ շրջանի մեր բարձր տրամադրությունը տնտեսական, նկատի ունեմ մինչկորոնավիրուսային, տրանսֆորմացնենք ապագայի նկատմամբ մեր լավատեսությամբ, որն իհարկե պետք է կառուցենք աշխատանքով»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է մոտ 1.7 մլրդ դրամ

Դիմում է ներկայացրել ծրագրի շահառուների մոտ 73 տոկոսը: Դիմումների վերջնաժամկետը հունիսի 10–ն է:

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին առողջություն է մաղթել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով: