Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նավթ արտահանող խոշորագույն երկրների արժութային պահուստները փլուզվել են

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:40 , 27 Հունիս 2017

Նավթի խոշորագույն արտադրող երկրները կորցնում են արժութային պահուստները և ազդեցությունը միջազգային հարթակում, գրում է Financial Times-ը:

2016թ. վերջին պահուստները նվազել են մինչև վերջին 10 տարվա նվազագույն մակարդակ, և նրանց նվազումը կարող է շարունակվել նավթային շուկայի վերսկսվող թուլության ֆոնին:

Այսպես, նավթ արտահանող 13 խոշորագույն երկրների միջազգային պահուստները կազմում են 967 միլիարդ դոլար՝ նվազագույնը 2006 թվականից ի վեր: 2013թ. գագաթնակետին ցուցանիշը հավասարվել էր 1.26 տրլն դոլարի:

Առավել մեծ կորուստ է կրել Վենեսուելան, որը խորը տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ է: Նրա արժութային պահուստները փլուզվել են 90 տոկոսով՝ առավելագույն մակարդակի համեմատ:

Լիբիայում անկումը կազմել է 45 տոկոս, Ալժիրում՝ 41, Նիգերիայում՝ 38 տոկոս, Ռուսաստանում՝ 35, Անգոլայում՝ 30, Կատարում՝ 29, Ղազախստանում՝ 22 տոկոս:

Պարսից ծոցի պետությունները, ներառյալ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քուվեյթը, օգտագործել են ավելի քիչ արժութային պահուստներ՝ նավթի ցածր գների հետևանքների դեմ պայքարելու համար, քանի որ նրանց բյուջետային պակասուրդները քիչ են եղել, իսկ նավթագազային ոլորտից եկող կրճատումը որոշ առումով փոխհատուցվել է ներդրումային եկամուտներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։