Invalid username or password
Նավթի համաշխարհային գները հունվարի 31-ի դրությամբ նվազում են ներդրողների այն ենթադրությունների ֆոնին, թե «սև ոսկու» արդյունահանման ավելացումը ԱՄՆ-ում կարող է համահարթել ՕՊԵԿ-ի երկրների և մյուս երկրների ջանքերը դրա արտադրության կրճատման համար։
Այսպես, Brent ապրանքանիշի նավթի խառնուրդի ապրիլի ֆյուչերսների գինը նվազել է 0.22%-ով՝ 1 բարելի դիմաց 55.20 դոլար։
WTI ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսների գինը նվազել է 0.44%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 52.40 դոլար։
ԱՄՆ-ում արդյունահանման ծավալների աճի ֆոնին Brent ապրանքանիշի նավթի գինը կարող է ամիսը փակել հունվարյան պիկի՝ 1 բարելի դիմաց 58.27 դոլար արժեքի ավելի քան 5% նվազմամբ։
Դիտումներ 1417
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: