Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նավթի վրա նստած ավտորիտար հասարակությունը. Foreign Policy-ի անդրադարձը Ադրբեջանին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

18:54 , 02 Մայիս 2016

Հեղինակավոր Foreign Policy-ն ֆոտոպատմության ձևով անդրադարձել է Ադրբեջանին։ Պարբերականի լուսանկարիչ Մաթիաս Դեպարդոնը մի քանի տարվա կտրվածքով վավերագրել է Ադրբեջանի «սայթաքուն նավթային ժառագությունը»՝ ցույց տալու համար, իր իսկ խոսքերով, նավթային տնտեսության վրա հիմնված ավտորիտար հասարակության սոցիալ-քաղաքական փոփոխությունները։

Նախաբանում FP-ն գրում է՝ Ադրբեջանում թագավորում է նավթը, այս երկիրը նստած է մոտ 7 մլրդ բարել նավթի պաշարների վրա։ Սակայն վերջին շրջանում նավթի գների կտրուկ անկումը ճգնաժամի մեջ է գցել Ադրբեջանին, որտեղ էներգետիկ ոլորտը (առաջին հերթին նավթը) ապահովում է երկրի բյուջեի եկամուտների 67 և արտահանման 95%-ը։

ՀՆԱ-ի աճը, որը մի ժամանակ երկնիշ ցուցանիշ էր, դարձել է միանիշ և 2015 թվականին կրճատվել է՝ նավթի գներին համահունչ։ Խնդիրները հաղթահարելու համար Ադրբեջանը թույլ տվեց, որ մանաթը փոխարժեզրկվի և միևնույն ժամանակ սահմանեց արժութային խիստ վերահսկողություն։

«Ու չնայած այս ամենին՝ նավթային հարստությունը շարունակում է հոսել քաղաքական գործիչների գրպանները»,- գրում է Foreign Policy-ն՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը ամենակոռումպացված երկրներից մեկն է և Transparency International-ի՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսում 167 երկրների շարքում զբաղեցնում է 119-րդ տեղը։

 Նշվում է, որ բացի նավթից՝ արժևորվում է Նաֆթալանի սև ոսկին, որը բուժում է փսորիազ, արթրիտ և մի շարք այլ հիվանդություններ։ Ադրբեջանի կառավարությունը ձգտում է Նաֆթալանը դարձնել զբոսաշրջային ուղղություն, սակայն FP-ն այդ հեռանկարին այնքան էլ չի հավատում՝ հիշեցնելով, որ բնակավայրը գտնվում է Լեռնային Ղարաբաղից ընդամենը 10 մղոն հեռավորության վրա։

Ըստ Foreign Policy-ի, նավթային բումը նվազեցրել է աղքատության մակարդակը երկրում, սակայն Ասիական զարգացման բանկի գնահատականներով՝ գյուղական համայնքներում աղքատության կրճատման տեմպերը զիջում են քաղաքային բնակավայրերին։

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։