Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նավթի գներն աճել են Սիրիային հասցված ԱՄՆ-ի հարվածներից հետո

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:07 , 07 Ապրիլ 2017

Այսօր առավոտյան նավթի գներն աճ են արձանագրել Սիրիայի ավիաբազային հասցված ամերիկյան հրթիռակոծությունից հետո, հայտնում է Interfax-ը:

Այսպես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գներն այսօր առավոտյան 0.87 դոլարով (1.58%) աճ են արձանագրել՝ մինչև 1 բարելի դիմաց 55.76 դոլար:

WTI նավթի մայիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում էլեկտրոնային առևտրի ընթացքում ավելացել է 0.92 դոլարով (1.78%-ով)՝ մինչև 52.62 դոլար:

«Սիրիան նավթի խոշորագույն արտադրող չէ, սակայն ստեղծված իրավիճակը բարձրացնում է հակամարտության էսկալացիան տարածաշրջանում»,- հայտնել են Սիդնեյի CMC Markets-ից Ռիք Սփուները:

Ներկայումս շուկայի ուշադրությունն ուղղված է Baker Hughes ընկերության տվյալներին, որը վերաբերում է անցած շաբաթվա ընթացքում գործող նավթային հորատման սարքերի թվաքանակին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: