Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նավթի գները աճել են. 14-08-18

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:00 , 15 Օգոստոս 2018

ՆՅՈՒ ՅՈՐՔ – ԼՈՆԴՈՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.06%-ով և կազմել 67.41 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.11%-ով և կազմել 72.83 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում: «Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, […]

Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի եկամուտները նվազել են 6 անգամ

Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի ակտիվների կառավարման արդյունքում ստացվող եկամուտները նվազել են 6 անգամ: Այդ մասին հայտնել է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուի փոխանցմամբ` հիմնադրամը 2018 թ. ծախսերի և եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակել է միայն 2019 թ. մարտի 1-ին: Տնտեսագետի փոխանցմամբ` ըստ հրապարակված տվյալների, 2017 թ. հիմնադրամի ակտիվների կառավարումից ստացված եկամուտները […]

«Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը միտված է բարեփոխումների իրականացմանը»,- Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում: Մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն: Այդ […]