Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նավթի գինը անկման նոր ռեկորդ է սահմանել՝ 35.98 դոլար

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

14:02 , 23 Դեկտեմբեր 2015

Brent տեսակի նավթի գինը ICE բորսայում շարունակում է նվազել, և գիշերային նստաշրջանի ընթացքում 1 բարելի ֆյուչերսային գինը հասել է 35.98 դոլարի։ 36 դոլարից ավելի ցածր գին վերջին անգամ գրանցվել էր 2004 թվականի հուլիսին։ Այս մասին գրում է RBC.ru-ն։

Հասնելով 11 տարվա նվազագույնին՝ նավթը այնուհետև փոքր-ինչ թանկացել է և նստաշրջանի վերջին գերազանցել 36 դոլարը։ Իսկ առավոտյան Brent տեսակի նավթի գինը մի փոքր էլ է բարձրացել և կայունացել 36.5 դոլարի սահմաններում։

Տնտեսագետները չեն բացառում, որ նավթի գինը առաջիկայում կարող է ավելի նվազել՝ հաշվի առնելով ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի կողմից տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը, որի արդյունքում ամերիկյան դոլարը կարող է արժևորվել մյուս արժույթների նկատմամբ։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին:

Թանկարժեք մետաղների գները` 12-08-18. Nymex

NYMEX բորսայի օգոստոսի 12-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.