Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նավթային Exxon Mobil հսկան մեղադրվում է կլիմայի փոփոխության մասին տվյալների կեղծման մեջ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

20:32 , 04 Հունիս 2017

Նավթային Exxon Mobil խոշորագույն ընկերությունը կարող էր ներդրողներին մոլորության մեջ գցել իր կլիմայի փոփոխության վերաբերյալ տվյալների կեղծման մեջ, քանի որ օգտագործել է ներքին չափանիշներ, որոնք տարբերվել են հրապարակային հայտարարություններից:
Այս մասին ասվում է նյութերում, որոնք Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը հունիսի 2-ին ուղարկել է դատարան:

Հետաքննության մի քանի տարում Նյու Յորքի դատախազությունը հավաքել է փաստաթղթեր ու այլ տեղեկություններ, որոնք կասկածի տակ են դնում Exxon-ի պոտենցյալ ապագա ծախսերի կանխատեսումների հավաստիությունը՝ կապված ջերմոցային գազեր արտանետումների մասին օրենսդրական փոփոխությունների հետ, գրում է The Wall Street Journal-ը:

Բացի Նյու Յորքի դատախազությունից, նավթային հսկայի այդ գործունեությամբ հետաքրքրվում է նաև ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցով հանձնաժողովը (SEC):

Ներկայումս Շնայդերմանը դատարանի միջոցով պահանջում է Exxon-ից գաղտնազերծել հավելյալ փաստաթղթեր ու վկայություններ:
Հետաքննությունը ընդգրկում է ընկերության գործունեությունը՝ 1970-ականների վերջերից:

Դատախազությունը նաև կասկածներ ունի, որ ընկերությունը դիտավորյալ է նվազեցրել կլիմայական փոփոխությունների ռիսկերը իր հրապարակային հայտարարություններում և հովանավորել է հետազոտությունները, որոնք ապացուցում են այդ փոփոխությունների բացակայությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.