Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նավթային տերությունները համաձայնության են հասել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

12:06 , 11 Ապրիլ 2020

ՕՊԵԿ+ երկրներն ուրբաթ երեկոյան պայմանավորվածություն են ձեռք բերել մայիս-հունիս ամիսներին կրճատել նավթի արդյունահանումը օրական 10 մլն բարելով։ Ընդ որում՝ արդյունահանման սահամանփակումները որոշ ծավալով շարունակվելու են մինչև 2022թ. մայիս ամիսը։

ՕՊԵԿ+ -ի պլանով նախատեսված է, որ 23 անդամ երկրներից յուրաքանչյուրը պետք է կրճատի նավթի արդյունահանումը 23%-ով՝ ընդունելով որպես բազա 2018թ.-ի մակարդակը։ Բացառություն են՝ Ռուսաստանը և Սաուդյան Աարաբիան։ Նրանք արդյունահանումը պետք է կրճատեն օրեկան 8.5-11 մլն բարելով։

Վեջնական համաձայնությանը խանգարել է Մեքսիկան՝ պատրաստակամություն հայտնելով կրճատել արդյունահանումը ընդամենը 100 հազար բարելով՝ 400 հազարի փոխարեն։

Այնուհետև Մեքսիկայի նախագահ Անդրեաս Մանուել Լոպեսը հայտարարել է, որ Մեքսիկան “ՕՊԵԿ+”-ի և Վաշինգտոնի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ կրճատել արդյունահանումը ընդամենը օրական 100 հազար բարելով, իսկ ԱՄՆ-ն Մեքսիկայի փոխարեն կկրճատի նավթի արդյունահանումը ևս 250 հազար բարելով։

EconoMood

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: