Invalid username or password
2020 թ.-ին նավթարդյունաբերության ոլորտում համաշխարհային ներդրումները նվազելու են շուրջ մեկ երրորդով: Այդպիսի տեսակետ է հայտնել Ռուսատանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նախարարի նման գնահատականի համար հիմք է հանդիսացել ապրիլ ամսվա ընթացքում նավթի պահանջարկի 25-28%-ով նվազումը, որը լուրջ ազդեցություն է ունեցել էներգետիկ ոլորտում իրականացվող ներդրումների վրա: Ըստ Ա. Նովակի նավթի համաշխարհային պահանջարկի անկումը հանգեցրել է նավթի պաշարների աճի, որոնք ներկայում կազմում են մոտ 1 մլրդ բարել:
Համաձայն կանխատեսումների նավթի շուկայում հուլիսին հնարավոր է փոքր դեֆիցիտ, որի պատճառը կարող է լինել տնտեսական ակտիվության աճը: Նովակը նաև նշել է, որ պանդեմիայից հետո այլընտրանքային էներգիայի սպառման ծավալների աճով պայմանավորված հնարավոր է գազի և նավթի պահանջարկը նվազի: Ներկայում նավթի և գազի պահանջարկի նվազումը ակնառու է և ակնկալվում է, որ մինչ 2040թ.-ն էներգետիկ ոլորտում ածխաջրածիների մասնաբաժինը 85%-ից կնվազի հասնելով 75%-ի:
Economood
Դիտումներ 2359
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը:
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: