Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

15:51 , 25 Սեպտեմբեր 2017

Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական երկօրյա համաժողովի ավարտին ստորագրվել է երեք հուշագիր։

Համագործակցության մտադրության վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել՝ «Նյու Պլաստ» (New Plast CJSC) և «Արյա Պոլիմեր Փիշգամ» ընկերության, «Ազադ ֆարմացեութիքալս» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության, «Տոնուս Լես» և «Էքզիր Նանո Սինա» ընկերության միջև։

Հուշագրերը ստորագրել են՝ «Նյու Պլաստ» ընկերության տնօրեն Արմեն Հարությունյանը և «Արիա Պոլիմեր Փիշգամ» (Aria Polimer Pishgam) ընկերության տնօրեն Մոհամադ Ալիաբադի Ֆարահանին, «Ազադ ֆարմացեութիքալս» ընկերության տարածաշրջանային ղեկավար Վահան Կարապետյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին, «Տոնուս Լես» ընկերության ներկայացուցիչ Կարինե Գևորգյանը և «Էքզիր Նանո Սինա» ընկերության տնօրեն Մահմուդ Ռեզա Ջաաֆարին։

Ստորագրման արարողությանը ներկա գտնվող ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ամփոփելով համաժողովի արդյունքները, շնորհակալական խոսք է ուղղել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին և Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Սաեդ Սարկարին` համաժողովին իրենց ներկայության և գործուն աջակցության համար, նաև հայտնել իր գոհունակությունը համաժողովի արդյունքներից։ Նա նշել է, որ սպասումներն արդարացել են, ինչի մասին վկայում են կոնկրետ արդյունքները՝ ստորագրված հուշագրերը։ Փոխնախարարը նաև հույս է հայտնել, որ արդյունքներ էլի կլինեն, ու Հայաստանի տնտեսությունը դեռ զգալու է այս միջոցառման դրական ազդեցությունն իր վրա։

– Ուրախալին այն է, որ ոչ միայն բիզնեսը, այլ նաև գիտությունը դրական ազդակներ ստացավ այս համաժողովից։ Համոզված եմ, այս համագործակցությունը լավ խթան կհանդիսանա մեր երկրում կայուն զարգացում ապահովելու համար, – եզրափակել է Էմիլ Տարասյանը։

Պարգևավճարը աշխատավարձի մաս է. Վարչապետն անդրադարձել է պարգևավճարների թեմային (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է պետական կառավարման համակարգի և մասնավորապես մարզպետների կողմից ստացված պարգևավճարների թեմային:

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից