Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախորդ տարվա համեմատ՝ հարկման բազա ունեցող աշխատատեղերն ավելացել են 2500-ով

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել՝ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել՝ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ նախորդ տարվա համեմատ, հարկման բազա ունեցող, այսինքն՝ զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով:

«Հաշվի առնելով նախորդ տարի մարտ ամսից համավարակի առկայությունն ու դրա վերլուծությունը՝ համեմատական վերլուծություն է իրականացվել նաև 2019-ի համեմատ: 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավել է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ, և այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 7.5 միլիարդով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 միլաիրդով: Միջին հարկման բազան կազմել է 211 հազար 500 դրամ, որը 2020-ի նկատմամբ ավել է 12 հազարով, իսկ 2019-ի նկատմամբ՝ շուրջ 28 հազարով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նոր բացված աշխատատեղերի թվում ինչպես ստվերից դուրս եկած, այդպես էլ նոր բացված աշխատատեղեր են:

Վարչապետը հիշեցրեց, որ գրանցված աշխատատեղերի բացարձակ թիվը շուրջ 622 000 է: Հիմա՝ 2021 թվականի մարտին, 2018 թվականի նկատմամբ ունենք աշխատատեղի 85 038 տարբերություն:

«Էս տեմպերով եթե գնանք, մենք արդեն ապրիլի համար կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ»,- արձագանքեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ընդգծելով, որ սա իսկապես տնտեսական աճի հետևանք է:

Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, որ մարտ ամսվա համար ունենք բացարձասկ ռեկորդ. «Այսինքն՝ Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա մեջ ավելի մեծ թվով գրանցված աշխատատեղեր չեն եղել»,- ընդգծեց նա:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: