Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նախորդ տարին ամենանշանակալիցներից մեկն էր Հայէկոնոմբանկի պատմության մեջ». Սարիբեկ Սուքիասյան

Վերադարձ լուրերի բաժին

18:08 , 09 Հունիս 2017

(հարցազրույց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»  ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ)

Պարո՛ն Սուքիասյան,  հունիսի 23-ին  կայանալու է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ (ՀԷԲ) տարեկան ժողովը, որտեղ կամփոփվի  Բանկի 2016թ. գործունեությունը: Ինչպիս՞ին է  Ձեր գնահատականը  նախորդ տարվա վերաբերյալ:

– 2016 թվականը  շատ ուժ և եռանդ պահանջեց մեզանից, և գործադրված ջանքերն ապարդյուն չանցան: Ավելին, նախորդ տարին, կարծում եմ, ամենանշանակալիցներից մեկն էր ՀԷԲ-ի պատմության մեջ: Դատեք ինքներդ. Բանկն իրեն միացրեց ԲՏԱ բանկը, ապահովեց  ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերի նորմատիվային կապիտալի համար սահմանված և 2017թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած 30 մլրդ ՀՀ դրամի պահանջը: Բանկի ընդհանուր կապիտալն աճեց 6 անգամ` ի հաշիվ բաժնետոմսերի թողարկման և ԲՏԱ Բանկի միացման: Ինչպես տեսնում եք, Հայէկոնոմբանկի  համար 2016թ.-ը վստահաբար կարելի է որակել որպես ձեռքբերումների և վերելքի տարի:

Նորմատիվային կապիտալի կտրուկ համալրման անհրաժեշտությունը  դժվարություններ չառաջացրե՞ց: 

-Ոչ, քանի որ պատրաստ էինք այդ համալրմանը և անշեղորեն իրագործում էինք մեր կողմից մշակված ռազմավարական ծրագիրը: Ասեմ ավելին.  նույնիսկ կապիտալը համալրելու և ԲՏԱ բանկը ՀԷԲ-ին միավորելու դժվարին և պատասխանատու գործընթացին զուգահեռ՝ Բանկը 2016-ին զգալի աճ է  գրանցել հաճախորդներին տրված վարկերի, հաճախորդներից  ներգրավված ավանդների գծով, ինչը խոսում է հաճախորդների կողմից Բանկի նկատմամբ շարունակաբար աճող վստահության մասին:

Այս բոլոր նվաճումները ՀԷԲ-ի  որդեգրած զարգացման ռազմավարության հետևողական իրականացման արդյունք են, բաժնետերերի, Խորհրդի, Վարչության անդամների և Բանկի բոլոր աշխատակիցների արդյունավետ և ակտիվ գործունեության վկայությունը:

-Իսկ ինչպիսի՞ն է շուկան այսօր, և որ՞ն է ՀԷԲ-ի մրցակցային առավելությունը:

–  Գաղտնիք չի,  որ Հայաստանի առևտրային  բանկերը այս ժամանակահատվածում  հիմնականում իրացվելիության խնդիր չունեն: Միաժամանակ, շուկայում մրցակցությունը շատ է սրվել։ Պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Արդյունքում առավելություն են ձեռք բերում այն բանկերը, որոնք ավելի մատչելի  ռեսուրսներ ունեն և  ավելի ճկուն են ներկայիս մրցակցության պայմաններում:  Իհարկե, հաջողությունն ուղեկցելու է նրանց, ովքեր արժևորում են հաճախորդի դերը. լավ բանկին լավ հաճախորդ է անհրաժեշտ, իսկ լավ հաճախորդին` լավ բանկ:

Հայէկոնոմբանկի հաջողությունները, կարծում էմ, պայմանավորված են մի շարք գործոններով: Մենք  ավանդաբար առաջնորդվում ենք  կորպորատիվ կառավարման հիմունքներով` խոշոր և փոքր բաժնետերերի իրավունքների հավասարությամբ և  պաշտպանությամբ, գործունեության թափանցիկությամբ,  շահագրգիռ անձանց մասնակցությամբ  ընկերության կառավարմանը: Նման գործելաոճը մեծապես գրավում է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողներին, որոնք ցանկանում են տեսնել, թե ինչպես են օգտագործվում իրենց ներդրումները: ՀԷԲ-ն  իր հերթին միշտ ձգտում է համագործակցել օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ, քանզի նման համագործակցությունը թույլ է տալիս ժամանակին համընթաց  շարժվել և աշխատանքում կիրառել նաև օտարերկրյա փորձն ու գիտելիքները:

Կարողանալու՞ եք պահպանել  Ձեր կողմից նշված  շոշափելի աճի տեմպերը նաև այս տարի:

– Համոզված եմ, որ այո: Այսօր ՀԷԲ-ի նորմատիվային կապիտալն արդեն կազմում է  մոտ 32 մլրդ ՀՀ դրամ:  2017թ. առաջին եռամսյակի շահույթը 154%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շահույթի ցուցանիշը: Գործող 48 մասնաճյուղերին առաջիկայում կավելանան  ևս երկուսը:

Եվ, ըստ իս, ամենակարևորը. Ուրախությամբ պետք է  նշեմ, որ 2016 թ. արդյունքներով  ևս պիտի շահաբաժին վճարենք: Ի վերջո, բանկային բիզնեսի կարևորագույն նպատակներից է  շահաբաժիններ վճարելը: Բաժնետերերն արժանի են, որ իրենց սպասելիքներն արդարացվեն: Արդեն 15 տարի է, ինչ շահաբաժինների վճարման հարցում ՀԷԲ-ի  որդեգրած քաղաքականությունը  բաժնետերերի համար կայուն եկամտի աղբյուր է հանդիսանում: Եվ, իհարկե, այս քաղաքականությունը մեծապես նպաստել է նրան, որ ներկայումս Բանկն ունի 3500 բաժնետեր:

Բացի Սուքիասյանների ընտանիքից, ո՞վքեր են ներկայումս ՀԷԲ-ի բաժնետերերը:

–  Այսօր Բանկն ունի փոքր մասնակցություն ունեցող բազմաթիվ բաժնետերեր: Վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բաժնետոմսերի երկու տեղաբաշխումների արդյունքում այդ բաժնետերերի թիվն աճեց մոտ 2000-ով:

Ինչպես և նախկինում մենք` Սուքիասյան եղբայրներս,  տնօրինում ենք Բանկի  բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Շարունակում է պահպանել իր մասնակցությունը Բանկի կապիտալում  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (ՎԶԵԲ):  Ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների հետ` ՀԷԲ-ում  կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նպատակով:

Պարո´ն Սուքիասյան, ըստ Ձեզ ինչպե՞ս է անդրադառնում մոտիվացիան աշխատանքի որակի վրա և ինչպիսի՞ մոտիվացիոն մեխանիզմներ են կիրառվում ՀԷԲ-ում:

– Աշխատողների մոտիվացիան մշտապես եղել է աշխատանքի շարժիչ ուժը, նպաստել աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, բիզնեսի զարգացմանը: Ընդհանրապես, աշխատողների մոտիվացիան պետք է հանդիսանա ցանկացած կազմակերպության կադրային քաղաքականության հիմնարար տարրերից մեկը: Ղեկավարը պարտավոր է արդար վերաբերմունք ցուցաբերել իր աշխատակիցների նկատմամբ, մոտիվացնել և դրանով իսկ ոգեշնչել նրանց:

Ըմբռնելով մոտիվացիայի դերը որպես հաջողակ բիզնեսի կայացման և պահպանման կարևոր գործոն` ՀԷԲ-ը մշտապես կիրառում է աշխատակիցների և ղեկավարների տարբեր մոտիվացիոն մեխանիզմներ՝ ինչպես աշխատավարձերի վերանայման և պարգևատրման, այնպես էլ կադրային առաջընթացի, գործուղումների, ուսման ֆինանսավորման և անգամ հանգստի կազմակերպմանն աջակցության տեսքով:

Բանկիրները սնահավատ մարդկանց համբավ ունեն, քանի որ նրանք առնչվում են ֆինանսների հետ, իսկ փողը հատուկ ուշադրություն և զգուշավոր վերաբերմունք է պահանջում: Արդյո՞ք Դուք Ձեզ սնահավատ մարդ եք համարում:

– Ասել, թե ես սնահավատ եմ, թերևս սխալ կլինի:  Ինձ համար չկան հատուկ իմաստ պարունակող նշաններ, բայց չեմ էլ կարող հերքել, որ զգուշավոր եմ, ինչն էլ երևի պայմանավորված է երկարամյա փորձով: Աշխատանքում առաջնորդվում եմ ունեցածս գիտելիքներով, փորձով, երբեմն էլ` ինտուիցիայով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պաշտպանության վրա ԱՄՆ-ից շատ են ծախսում. SIPRI

ԱՄՆ-ը պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 3.3%-ը, սակայն պաշտպանության վրա ընդհանուր ծախսերի ծավալով ԱՄՆ-ը բացարձակ առաջատար է:

Սերժ Սարգսյանը արձակուրդի մի մասը կանցկացնի արտերկրում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:

2016թ. ամենամեծ վնասներով աշխատած հայաստանյան ընկերությունները (ցանկ)

Ցանկում ներառված է ընդհանուր առմամբ 1131 ընկերություն։