Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախկին նախարարն առաջարկում է ներդնել գույքահարկի պրոգրեսիվ հարկման համակարգ

Վերադարձ լուրերի բաժին

16:46 , 01 Մայիս 2019

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանում եկամտահարկի նախատեսվող համահարթեցման պարագայում հարկման պրոգրեսիվությունն ապահովելու համար առաջարկում է գույքը հարկել պրոգրեսիվ կերպով:

Արամյանը նման տեսակետ հայտնեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումներին:

«Հարկային քաղաքականությունը բացի տնտեսությանը օգնելուց պետք է նաև ընդհանուր վերաբաշխման ֆունկցիա իրականացնի: Հարկային քաղաքականությունը տնտեսության վրա ազդում է և կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում: Որքան եկամուտների վերաբաշխումը թույլ է լինում, այնքան տնտեսական աճի պոտենցիալը թուլանում է: Ինչպես կարող ենք վերաբաշխման խնդիրը լուծել: Դա միայն եկամտային հարկի մասը չէ: Կան շատ երկրների փորձեր, երբ անցնում են միասնական եկամտային հարկի դրույքաչափի: Եվ այդպիսի երկրներում պրոգրեսիվության խնդիրը լուծվում է գույքահարկի միջոցով: Եթե եկամուտները հարկելու պրոգրեսիվություն ապահովելու տեսանկյունից չես կարողանում տնտեսությանը օգնել, պրոգրեսիվությունը կարելի է ապահովել գույքահարկի միջոցով»,- նշեց նա:

Ավելի վաղ նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ևս կարևորել էր գույքահարկի պրոգրեսիվ համակարգի ներդրումը: «Եթե եկամուտները հարկվում են համահարթ մոդելի շրջանակներում, ապա ունեցվածքը, հարստությունը գոնե պետք է հարկվի պրոգրեսիվ հարկման մոդելի շրջանակներում: Եկամտային հարկը հիմնականում աշխատավարձային հարկ է, և աշխատավարձով մարդիկ չեն հաստանում: Եվ, հետևաբար, մենք պետք է մտածենք գույքահարկի պրոգրեսիվ համակարգի ներդրման մասին»,-նշել էր Պողոսյանն ու հավելել, որ դրա ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են ընթանում, առաջիկայում կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: