Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախարար Կարայանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ

Վերադարձ լուրերի բաժին

13:24 , 27 Սեպտեմբեր 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին։

Դեսպանն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած գերատեսչությանը, քանի որ միշտ ականջալուր եք եղել ֆրանսիացի ներդրողների և գործարարների խնդիրներին և աջակցել նրանց։ Հրաժեշտից առաջ անպայման ցանկանում էի Ձեզ հետ հանդիպել»։

Նախարարը և դեսպանը քննարկել են վերջին շրջանում հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հաջողված նախագծերը, այդ թվում՝ «Բիզնես ֆրանսի» նախաձեռնած ծրագրերը, Ֆրանսիական զարգացման գործակալության հետ փոխգործակցությունը և մի շարք մասնավոր ծրագրեր՝ ընգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառության ծավալներին։ Կողմերը հաստատել են, որ դրանց ավելացման շուրջ պետք է մեկտեղեն ջանքերը։ Հատուկ ուշադրության է արժանացել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման և, մասնավորապես, տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում ունեցած դերակատարության համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն ընդունեց հարկային բարեփոխումների փաթեթը

Կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ 32, ձեռնպահ չկար:

«Ակնկալվող ներքին ներդրումները աճել են ավելի քան 7 անգամ». Արտակ Մանուկյան (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ներդրումների կտրուկ նվազման մասին պնդումներին և ներկայացրել որոշ տվյալները, որոնք վկայում են հակառակի մասին։

ԱԺ-ն ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը: