Invalid username or password
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ հանդիպան ընթացքում անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև գործակցային հարաբերություններին: Նախարարը նշել է, որ անցած տարի այս օրերին տեղի ունեցած հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացել երկրի տնտեսությունը զարգացնելու համար, որում առանձնակի կարևորություն է տրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված քայլերին։ Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց նախարարության մամուլ բաժինը:
Նախարարն առանձնացրել է Հայաստանի թվային օրակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ստեղծելու ծրագիրը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերը։ Հակոբ Արշակյանը Ջուն Յամադային տեղեկացրել է նոր նախարարության կազմավորման մասին և հույս հայտնել, որ Ճապոնիայի հետ, որն աշխարհում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է, նոր մակարդակի գործակցություն կզարգանա։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինժեներական տեխնոլոգիաների ոլորտում փոխանակման ծրագրեր իրականացնելու, ճապոնական ընկերությունների կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է ճապոնական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։ Ջուն Յամադան նշել է, որ իր լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն բան կանի նոր, առավել ընդգրկուն հարաբերություններ ծավալելու համար։
Դիտումներ 420
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: