Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նախարարությունների օպտիմալացման նպատակը գումարային տնտեսումը չէ»,- վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

22:22 , 12 Փետրվար 2019

Հայաստանում նախարարությունների օպտիմալացման նպատակը կառավարության ֆունկցիոնալ արդյունավետության բարձրացումն է, այլ ոչ թե գումարային տնտեսումը: b4b.am-ի հաղորդմամբ`այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացմանը վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին:

Իվետա Տոնոյանը նկատեց, որ կառավարության ծրագրում նշված է մինչև 2023թ. աղքատությունը նվազեցնելու մասին կառավարության բարի ցանկությունները, սակայն մի շարք նախարարություններում օպտիմալացման արդյունքում գործազրկություններ են լինելու: «Չե՞ք կարծում, որ կառավարության ծրագրում գործազրկության դեմ պայքարի թեզը հակասում է գործնական քայլերին»,-հետաքրքրվեց Տոնոյանը:

«Մեր նախնական գնահատականով առաջին փուլում 150-200 մարդ կկրճատվի: Հնարավոր է նույնիսկ ավելի քիչ, գուցե և 100-ի սահմաններում լինի: Եվ նրանք կլինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Մեր այս փուլի հիմնական նպատակը գումարային տնտեսումը չէ: Մեր նպատակը կառավարության ֆունկցիոնալ արդյունավետությունը բարձրացնելն է: Սակայն այդ համակարգում որքան գումար խնայվի, չի վերցվի համակարգից, կմնա համակարգի մեջ՝ դրա պրոֆեսիոնալ կարողությունները բարձրացնելու նպատակով»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ գործազրկության խնդիրը լուծելու նպատակով կստեղծեն հարթակներ, որտեղ մարդիկ աշխատանքի շուկային համապատասխան մասնագիտական որոշակի վերապատրաստում անցնելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորություններ կունենան` ըստ շուկայում առկա առաջարկի: «Մշտապես ասվում է, որ այս պահին էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում երեքից չորս հազար թափուր աշխատատեղ կա: Պետք է հասկանանք, թե գործազրկությունն ու աշխատանքի առաջարկն ինչ հարաբերություններ ունեն իրար հետ: Այսինքն՝ մենք գործազրկության խնդիրը դիտարկելիս պետք է դիտարկենք, թե ՀՀ-ում որքան թափուր աշխատատեղ կա, և մենք որպես կառավարություն ինչ պետք է անենք»,-նշեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ կրճատումները կլինեն այնպիսի պաշտոններում, որոնք ենթադրում են մասնագիտական բարձր կարողություններ: Օրինակ` միավորված նախարարությունները չեն կարող ունենալ իրավաբանական երկու վարչություններ: «Ենթադրվում է, որ իրավաբանն էլ, հաշվապահն էլ բարձր որակավորում ունեցող մարդ են: Եվ հետևաբար, բարձր որակավորում ունեցող մարդը, օրինակ` հաշվապահն այսօր Հայաստանի շուկայում ամենապահանջված մասնագիտություններից մեկն է: Ուրեմն այդ մարդիկ պետք է գործազրկության խնդիր չունենան, արագ աշխատանք գտնեն»,-նշեց Փաշինյանը:

Նա ասաց, որ մյուսներն այս փուլում աշխատանքից չեն ազատվի, և վերապատրասման արդյունքում կփորձեն նրանց համար գտնել աշխատատեղ այսօր եղած դաշտում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ապրիլի 19-ին խորհրդարանում քննարկվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի ընտրության հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը: Այսօր կայանալու է նաև ՏՄՊՊՀ նախագահի ընտրությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ-ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զելենսկին հայաստանյան լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել էր, որ ի տարբերություն նախորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ինքն անպայման այցելելու է Հայաստան, իր թիմում կան հայեր, և ինքը հայ ժողովրդին շատ է սիրում:

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն: