Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախարարությունը համայնքների խոշորացման գործընթացը վերսկսելուց առաջ հանրային լայն քննարկում կանցկացնի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:53 , 01 Մարտ 2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը խորհրդարանի գործընկերների հետ համատեղ համայնքների խոշորացման գործընթացի դրական և բացասական կողմերը հասկանալու և մարդկանց ներկայացնելու համար հանրային լայն քննարկում է կատարելու: b4b.am-ի տեղեկության համաձայն՝ այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախարարությունը պատրաստվում է հանրային քննարկում իրականացնել աշնանը: Մենք սերտ համագործակցում ենք նաև ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի հետ: Հանրային լայն շրջանակների հետ սա պետք է քննարկենք: Տեղերում մարդկանց պետք է ծանոթացնել խոշորացման դրական կողմերին, նաև հասկանալ, թե ինչ բացասական հետևանքներ կարող են լինել, անհրաժեշտության պարագայում անցկացնել նաև հանրաքվեներ, հետո ըստ այդմ իրականացնել հետագա խոշորացում»,-նշեց նախարարը:

Պապիկյանը նշեց՝ այս փուլում արդեն եղած գործընթացների՝ խոշորացումների վերանայման մասին չեն մտածում: Վերանայումներ կարող են լինել այն ժամանակ, երբ կլինեն նոր ընտրություններ։ «Մենք արդեն գույքագրել ենք թերությունները, թե որտեղ են տեղի ունեցել թերացումներ, ինչպես է հնարավոր դրանք շտկել: Սակայն համակարգը պետք չէ անընդհատ ցնցել»,-նշեց նա:

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը ժամանակավորապես առկախվել էր: Ինչպես ավելի վաղ նշվել էր՝ այն պետք է վերսկսվի 2019 թվականին: Առկախման պատճառը, ըստ Սուրեն Պապիկյանի, արտահերթ խորհրդարանական ընտրություն էր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: