Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Նախարարության աշխատակիցները զգուշացված են». Մանե Թանդիլյան

Վերադարձ լուրերի բաժին

11:59 , 15 Մայիս 2018

Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է. «ՀՀ Սիրելի հայրենակիցներ,

Այսօր սկսել է նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային օրս:

Ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների և դրանց լուծման մասին քննարկումներ եմ ունեցել ոլորտի մասնագետների հետ։ Առաջիկայում կներկայացնեմ մեր անելիքները։

Արդեն իսկ ստացել եմ բազմաթիվ դժգոհություններ, ահազանգեր կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում առկա չարաշահումների, բացթողումների վերաբերյալ:

Այդ կապակցությամբ նախարարության աշխատակիցները, մասնավորապես կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ներգրավված անձիք, զգուշացված են.

կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ լինելու եմ անողոք, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս առաջնորդվեն բացառապես օրենքի տառին համապատասխան, ոլորտում որևէ ֆինանսական, նյութական չարաշահում, պաշտոնական դիրքի չարաշահում անթույլատրելի է և խստագույնս պատժվելու է։

Միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիներին խնդրում եմ, որևէ չարաշահման փաստի առկայության դեպքում միանգամից դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել նախարարության թեժ գծի հեռախոսահամարով՝ 114:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավվի խնդիրների լուծման հարցում, որպեսզի կարճ ժամանակում ոլորտում առկա արատավոր երևույթները դառնան պատմություն: Մենք անելու ենք առավելագույնը օր առաջ ունենալ մեր երազանքների Հայաստանը»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում:

2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը  283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։

Մայիս ամսվա հարկերի հավաքագրումը գերակատարվել է 2%-ով. Դավիթ Անանյան

Փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը