Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախարարը ադամանդագործներին խոստացել է քայլեր ձեռնարկել՝ արտերկրից էժան և որակյալ հումք ապահովելու ուղղությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

19:10 , 25 Նոյեմբեր 2016

Նոյեմբերի 25-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում ադամանդագործության և ոսկերչության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Քննարկումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ոլորտի քսանից ավելի ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, նախարարության այլ պաշտոնատար անձինք։

Հանդիպման նպատակն էր ոլորտի ներկայացուցիչներից ստանալ լիարժեք տեղեկատվություն առկա խնդիրների մասին և ներկայացնել ոլորտի առաջիկա տարիների զարգացման, նախարարության կողմից մշակված, ծրագրի նախագիծը։

Ադամանդագործության և ոսկերչության ոլորտի 2017-2020թթ․ զարգացման ծրագրով նախատեսված է ապահովել ոլորտի զարգացման շարունակականությունը։

Իր ներածական խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ այս ոլորտը Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության ուշադրության կենտրոնում է: Մենք մեծ ներուժ ենք տեսնում այս ոլորտի զարգացման, արտադրանքի արտահանման համար: Կատարվել է որոշակի նախապատրաստական աշխատանք ընթացկարգերի պարզեցման ուղղությամբ, մասնավորապես՝ լիցենզավորման գործընթացում, – ասել է Սուրեն Կարայանը:

Նախարար Կարայանի խնդրանքով հանդիպման մասնակիցները ներկայացրել են ադամանդագործության և ոսկերչության ոլորտում լուծում պահանջող խնդիրները, ակնկալելով դրանց վերաբերյալ պետական գործուն աջակցություն։

Մասնավորապես խնդիրների շարքում արծարծվել է պետական աջակցության  և պետության միջնորդության անհրաժեշտությունը միջազգային ցուցահանդեսներին ոլորտի ընկերությունների մասնակցության և նոր շուկաներ մուտք գործելու հարցում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից անմշակ ադամանդի որակյալ հումքի ձեռքբերման, ընկերությունների, հատկապես մայրաքաղաքից դուրս, լեռնային շրջաններում գործող ընկերությունների, ֆինանսական  և մի շարք այլ խնդիրների  լուծման հարցում։

Լիովին ընդունելով ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու  անհրաժեշտությունը, նախարարն առաջարկել է այնուամենայնիվ առավելագույնս օգտագործել եղած հնարավորությունները և ներուժը, արդեն իսկ ստեղծված և գործող գործիքակազմը, որից հետո, անհրաժեշտության դեպքում, համատեղ քննարկել աջակցության նոր մեխանիզմները։

Սուրեն Կարայանը ներկաներին հայտնել է, որ ռուս գործընկերների հետ համագործակցության միջոցով կձգտեն ստանալ հնարավորինս որակյալ և մատչելի հումք, նաև տեղեկացրել, որ բանակցություններ կընթանան Անգոլայից նույնպես ադամանդի հումքի ձեռքբերման ուղղությամբ։

Նախարարը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել իրենց տրամադրված՝ ոլորտի զարգացման ծրագրի նախագիծը և ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրի վերջնական տարբերակի կազմման հարցում։

Հանդիպման ավարտին նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների միջոցով, համատեղ ջանքերի շնորհիվ  հնարավոր կլինի հաղթահարել ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և հասնել լուրջ հաջողությունների։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: