Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նախատոնական և տոնական օրերին ՀԴՄ կտրոնների թիվն ավելացել է

Վերադարձ լուրերի բաժին

01:44 , 14 Հունվար 2020

Հայաստանում դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ՝ տպվել է 32 տոկոսով ավելի շատ, այսինքն՝ 10.5 մլն ՀԴՄ կտրոն: Ընդ որում, այդ առումով էական աշխուժություն է նկատվել մարզերում:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների ֆիսկալ հիշողությունից հանել ենք ոլորտը, այսինքն՝ թե ինչպիսի շրջանառություն է եղել»,-ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշել է՝ շուրջ 22 տոկոսով ավելացել է շրջանառությունը, դեկտեմբերի 28-հունվարի 6-ը եղել է 51 մլրդ դրամի շրջանառություն՝ նախորդ տարվա 42-ի փոխարեն: Անանյանն ամենակարևորն համարել է այն, որ Երևանում այդ ցուցանիշները պակաս են ընդհանուրից: «Օրինակ՝ 22 տոկոս ընդհանուր շրջանառության մեջ Երևանի տոկոսը 15 է, դրա փոխարեն Սյունիքում ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 124 տոկոսով, շրջանառությունը՝ 97 տոկոսով: Գյումրիում ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 99 տոկոսով, շրջանառությունը՝ մոտ 70 տոկոսով: Սա մեզ պետք էր, որպեսզի մենք նաև հասկանանք, որ ամանորյա տոնակատարության ժամանակ ոչ միայն աշխուժություն է եղել, այլ նաև հարկային կարգապահության առումով շրջաններում ավելի լավ իրավիճակ է եղել»,-ասել է Անանյանը; Նա նա նկատել է, որ Երևանում միշտ գրեթե նորմալ է եղել, քանի որ վերահսկողությունը շատ ավելի ընդգծված է:

ՊԵԿ ղեկավարը նկատել է, որ կա հարկային վարքագծի, կարգապահության աննախադեպ աճ նախորդ տարվա մի քանի օրերի համեմատ: «Այն դրոշակը, որ մենք վերցրել ենք նաև վարչապետի գլխավորությամբ և ՀԴՄ կտրոն տրամադրելը դարձրել ենք երկրի ղեկավարի ամենօրյա ուղերձների թեմա, ունի նպատակ»,- ասել է նա:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի՝ 2020 թ.առաջին եռամսյակի ցուցանիշները:

Հայաստանի օգնության փաթեթը կազմում է հնա-ի 2 տոկոսը

ԱՄՀ-ն վերլուծել է տարբեր երկրների արձագանքը COVID-19-ի տնտեսական հետևանքներին:

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):